15 07 2021

Սյունիքը հարձակման է ենթարկվում Բաքվի և Երևանի կողմից․ Իշխան Սաղաթելյան

Սյունիքը հարձակման է ենթարկվում Բաքվի և Երևանի կողմից․ Իշխան Սաղաթելյան

Կալանավորել Սյունիքի տարբեր համայնքների ղեկավարներին, որոնք պատերազմի օրերին Սյունիքի ինքնապաշտպանությունն են կազմակերպել, հետապնդում է մեկ նպատակ՝ թուլացնել Սյունիքի դիմադրողականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

 

«Սյունիքը հարձակման է ենթարկվում Բաքվի և Երևանի կողմից, իսկ համայնքապետներին կալանավորելը քաղաքական հետապնդում է: Այլ մարզերում ևս կան համայնքի ղեկավարներ, որոնք բռնաճնշումների ներքո հրաժարական են ներկայացնում, ում վրա գործեր են հարուցում։ Սա է այսօրվա իշխանության դեմքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ