ՔՊ-ն առաջարկում է «Հավաքական թիմ» հասկացությունից հանել «թիմ» բառը։ Այս հարցը այսօր քննարկվում էր ԱԺ հերթական նիստում։ Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մեկնաբանեց, թե ինչով է պայմանավորված և արդարացված այս որոշումը։
««Հավաքական թիմը» «сборная команда» տերմինից է գալիս, իսկ «հավաքականը» արդեն ներառում է նաև «հավաքական թիմ» հասկացությունը։ Այնպես որ սա ավելորդաբանություն է, որը ինչպես նաև ռուսաբանություն է։ Ավելորդ ուղղակի բառ է, տերմին է, ընդամենը պարզեցվում է տերմինաբանությունը»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը