24  08  2017

Կրծքանշանով կխրախուսեն սպորտով զբաղվելը



 Հայաստանի կառավարությունն օգոստոսի 24-ի նիստում հավանություն տվեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման ազգային ծրագրին և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց կազմակերպել և համակարգել ծրագրի իրականացման գործընթացը:

Ծրագրի հիմնական նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածումը՝ դրա մեջ ընդգրկելով բնակչության տարբեր տարիքային խմբերի՝ ակնկալելով մասնակիցների թվաքանակի աճ: Ծրագրի նպատակն է նաև նպաստել Հայաստանի բնակչության աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, բարոյակամային և ֆիզիկական որակների բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, առողջության ամրապնդմանը, երկարակեցության ապահովմանը և ռազմահայրենասիրության դաստիարակությանը:

Ծրագրով, համաձայն կառավարության, լուծում կստանան հետևյալ խնդիրները՝

1.            Բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածում,

2.            Բնակչության շրջանում ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացում,

3.            Բնակչության շրջանում առողջական անհրաժեշտ վիճակի և աշխատունակության բարձրացում, հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ պատրաստականության և ֆիզիկական պատրաստվածության ապահովում,

4.            Բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայով, սպորտով գիտակցաբար զբաղվելու և առողջ ապրելակերպ վարելու պահանջի ձևավորում,

5.            Հասարակության շրջանում ինքնուրույն պարապմունքների մեթոդների, միջոցների և անցկացման ձևերի տիրապետում:

Ծրագիրը բաղկացած է 10 աստիճաններից և ներառում է հետևյալ տարիքային խմբերը`

1)            առաջին աստիճան` 6-9 տարեկան,

2)            երկրորդ աստիճան` 10-11 տարեկան,

3)            երրորդ աստիճան` 12-13 տարեկան,

4)            չորրորդ աստիճան` 14-15 տարեկան,

5)            հինգերորդ աստիճան` 16-17 տարեկան,

6)            վեցերորդ աստիճան` 18-29 տարեկան,

7)            յոթերորդ աստիճան` 30-39 տարեկան,

8)            ութերորդ աստիճան` 40-49 տարեկան,

9)            իններորդ աստիճան` 50-59 տարեկան,

10)          տասներորդ աստիճան` 60 և բարձր տարիք:

Ծրագրի յուրաքանչյուր աստիճան կազմված է հետևյալ երեք հիմնական բաժիններից`

1)            գիտելիքներ (անհրաժեշտ հմտություններ),

2)            շարժողական ռեժիմի պահանջներ,

3)            ստուգարքի տեսակներ և նորմատիվներ:

 

1.            «Գիտելիքներ» բաժինը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում անհրաժեշտ գիտելիքների տրամադրում:

2.            «Շարժողական ռեժիմի պահանջներ» բաժինը սահմանում է ֆիզիկական վարժությունների մեկշաբաթյա նվազագույն շարժողական ծավալը, որը խորհուրդ է տրվում կատարել նորմատիվների հանձնմանը նախապատրաստվելիս:

3.            «Ստուգարքի տեսակներ և նորմատիվներ» բաժինը բովանդակում է ստուգարքի այն տեսակները (թեստերը), որոնք թույլ են տալիս որոշելու շարժողական ունակությունների զարգացման բազմակողմանիությունը և կիրառական հմտություններին տիրապետելու աստիճանը:Նորմատիվների օգնությամբ գնահատվում է մարդու շարժողական ունակությունների զարգացման մակարդակը (արագություն, դիմացկունություն, ուժ, ճարպկություն և այլն)՝ նրա տարիքին և սեռին համապատասխան:Ստուգարքներիտեսակներըտարանջատվումենպարտադիրհանձնմանենթականորմատիվներիևըստցանկությանկատարմաննորմատիվների:

 

Այն անձինք, ովքեր հանձնել են ծրագրով սահմանված ստուգարքները և տիրապետում են անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների, պարգևատրվում են համապատասխան կարգի կրծքանշանով ու հավաստագրով: Կմշակվեն և կկիրառվեն խրախուսման այլ տեսակներ ևս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ