Ալիևի վարչակարգը հմտորեն է որսացել պահը. Արմեն Պետրոսյան

Ապր 10, 2025

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․

«Ադրբեջանը դարձել է միջնորդ(բարի ծառայություններ է մատուցել) Սիրիայի հետ կապված Իսրայել-Թուրքիա լարվածության հաղթահարման գործընթացում։

Վերջին շրջանում Անկարայի և Թել Ավիվի միջև սրված հարաբերությունները և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով Բաքվում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի ղեկավարների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների գլխավորած աշխատանքային խմբերը. որոշվել է ձևավորել կայուն կապի մեխանիզմ՝ Սիրիայի տարածքում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

Ինչ խոսք, Ալիևի վարչակարգը հմտորեն է որսացել պահը՝ օգտագործելով սեփական միջազգային հեղինակությունն ընդգծելու հարմար առիթը»։

Նմանատիպ նյութեր

Տարիներով քայքայում են դպրոցական մթնոլորտը` էս արդյունքին հասնելու համար․․․ Սոֆյա Հովսեփյան

Տարիներով քայքայում են դպրոցական մթնոլորտը` էս արդյունքին հասնելու համար․․․ Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ընկերներ, մի զարմացեք Մերձավանում տեղի ունեցածից, շուտով բոլոր դպրոցներն են էս վիճակում հայտնվելու: Այն ինչ տեղի է ունենում դպրոցներում, սա ամբողջությամբ ԿԳՄՍՆ պատասխանատվության տակ է ու իրենք տարիներով քայքայում են...

Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է

Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է

Դավաճանության ու լրտեսության հոդվածով քրեական գործի շրջանակներում Ազգային արխիվի մի քանի աշխատակիցներ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, նրանցից առնվազն մեկը մեղադրյալ է: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը:...

Միրզոյանը և Կայա Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ստորագրման առանցքային նշանակությունը

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Այս մասին տեղեկացնում է արտգործանախարության կայքը: Նախարար Միրզոյանը...

Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը փոխանցել է քաղաքացիների  բողոքն ու ահազանգը․ «Շենգավիթ վարչական շրջան, կանգառների կահավորման բացակայության պատճառով  մարդիկ տեղ չունեն նստելու,  ստիպված...