Մեզ մոտ ԶԼՄ-ները շատ ավելի տարատեսակ մոտեցումներ ունեն և արտահայտում են տարբեր կարծիքներ, և շատ ավելի դժվար է ուղղորդել մի ձայնով խոսեն ինչ-որ խնդրի մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Մեդիա կենտրոնում «Ադրբեջանի ապատեղեկատվության և կեղծ նարատիվների արշավն ընդդեմ Հայաստանի» թեմայով տեղի է ունեցած ասուլիսին հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը ։
«Բայց սա որևէ կերպ արդարացում չի կարող հանդիսանալ հենց կառավարության կողմից պատշաճ ջանքեր չգործադրելու և նման ռազմավարություն մշակելու, համապատասխան միջոցներ հատկացնելու, որովհետև փաստ է արդեն, որ տեղեկատվական պատերազմը ոչ պակաս է, քան մարտական գործողություններում հաջողության հասնելը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում