Ալեն Սիմոնյանն օրերս՝ մարտի 4-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի բանտերում գտնվող հայերին, ասաց․ «Որևիցե մեկի մոտ կասկած թող չլինի, որ որևիցե մի ռազմագերի, որևիցե մի մարդ, որը հիմա Բաքվի դատարանում, այդ չգիտեմ ձևական դատավարության ընթացքում ենթարկվում է դատավարության, ամբաստանյալ է հանդիսանում, մեր համար համարվում է անցանկալի անձ և մենք չենք զբաղվում։ Նրանք մեր հայրենակիցներն են և իրենց վերադարձման համար բոլոր քայլերն արվել են և արվելու են»։
Սա ասաց նույն Ալեն Սիմոնյանը, որը 2021թ․ Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, համաձայն ի հայտ եկած տեսանյութի, ասել էր․ «Կներես, մի քիչ կարող ա սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան։ Իսրայելը, երբ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ս էդ գորիներն ովքեր են․ Էն մարդիկ են, ովքեր զենքը դրել են և փախել-մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել․․․»։
Հավատա՞լ Ալեն Սիմոնյանի խոսքին, թե գերիների հարցով զբաղվում են և նրա ո՞ր դիրքորոշումն է ավելի անկեղծ։