Ալեն Սիմոնյանը բյուջեի հաշվին կոսմետիկա և երիտասարդացնող քսուքներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»

Հնս 5, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի ղեկավարած Ազգային ժողովը պետական բյուջեի հաշվին անհավանական գնումներ է անում. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել փաստաթուղթ, համաձայն որի՝ 2025 թվականի մարտին Ազգային ժողովը գնել է հակատարիքային քսուքներ:

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթուղթ, ըստ որի՝ Ազգային ժողովը «Նաիրիան» ՓԲԸ-ից երկկողմանի հաստատված փաստաթղթերով գնել է՝

  1. դեզոդորանտ նարդոսի եթերայուղով
  2. հակատարիքային ձգող քսուք
  3. հակատարիքային քսուք աչքի համար
  4. տոնավորող հեղուկ մաշկի բոլոր տեսակների համար
  5. տուփ՝ սպիտակ ծաղիկներով

Այս գնումների համար Ազգային ժողովը պետբյուջեի միջոցներից վճարել է 66.750 ՀՀ դրամ: Գումարը, անշուշտ, մեծ չէ, բայց անհասկանալի է, թե Ազգային ժողովի որ կարիքի համար է ձեռք բերվել հակատարիքային ձգող քսուք, ով է այն օգտագործում, կամ ում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հակատարիքային քսուքը նվիրել:
Սա արդեն անգամ զավեշտալի չէ:

ԱԺ նախագահի մամուլի խոսնակը պարզաբանեց, որ այդ գնումն իրականացվել է եւ որպես նվեր փոխանցվել է պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ, նշելով, որ դիվանագիտական էթիկայից ելնելով՝ չի կարող ասել, թե կոնկրետ որ պաշտոնատար անձին է այն նվիրվել:

«Ձեր կողմից հիշատակված գնումը, այո, իրականացվել է։ Եվ, ինչպես ընդունված է դիվանագիտական արարողակարգում, բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումների ժամանակ փոխանակվում են նվերներով, ու այստեղ որեւէ արտառոց բան չկա։ Հակառակը՝ պետք է ուշադրություն դարձնենք, որ այն հայկական արտադրության է, ու այս ճանապարհով նաեւ նպաստում ենք հայկական արտադրության բրենդների ճանաչելիության բարձրացմանը։ Տարբեր առիթներով նմանատիպ հայկական արտադրության տարբեր նվերներ ենք տալիս: Օրինակ՝ հայկական չրեր, խմիչքներ, շարֆեր. սա էլ դրանցից հերթականն է ու արտառոց ոչինչ չկա», – նշել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը։

Ալեն Սիմոնյանը պետականը սեփական միջոցների հետ է խառնել եւ չի տալիս հաշվետվություն, թե ինչ է արել հակատարիքային քսուքները եւ ինչու է դրանք գնել պետբյուջեի միջոցներից, սակայն նա եռանդով քննադատում է նախկին կոռումպացված համակարգը՝ չխուսափելով անձամբ դառնալ կասկածելի գնումների եւ կոռուպցիոն գործարքների օբյեկտ. ասվածի վկայությունը հրապարակված փաստաթղթերն են»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Եկեղեցու միասնությունն այս ճակատագրական պահին հույս է ներշնչում, որ մենք մի օր կրկին կմիավորվենք. Արա Պողոսյան

Եկեղեցու միասնությունն այս ճակատագրական պահին հույս է ներշնչում, որ մենք մի օր կրկին կմիավորվենք. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Լավ, բայց իրապես, տարօրինակ չի՞, որ մարդը հայհոյում է եկեղեցականներին, բացահայտ մարտահրավեր է նետում Եկեղեցու դարավոր ավանդույթներին, նսեմացնում հոգևորականների ծառայությունն ու...

Տպավորություն էր, թե Հայաստան ինչքան ոստիկան կա, հսկում է այդ 100 կիլոմետրանոց հատվածը. Դերենիկ Մալխասյան

Տպավորություն էր, թե Հայաստան ինչքան ոստիկան կա, հսկում է այդ 100 կիլոմետրանոց հատվածը. Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից: Յուրաքանչյուր խաչմերուկին, ամեն թփի տակ մի քանի ոստիկան էր կանգնած: Մարալիկից սկսած մինչև Երևան ոստիկանները կարող էին ձեռք ձեռքի...

Հայաստանը պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը «սառեցրած» Հայաստանը պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ Նա հավելել է, որ Երևանի...

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել Sky News Arabia-ին, որտեղ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Նա հայտարարել է, որ Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. «Որովհետև դա այն է, ինչ մենք անվանում ենք...

Իրան-Հայաստան սահմանով տեղափոխվել են մի շարք այլ երկրների քաղաքացիներ

Իրան-Հայաստան սահմանով տեղափոխվել են մի շարք այլ երկրների քաղաքացիներ

Իրանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել․ «Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացի` հիմնականում ՀՀ տեղափոխմանն առնչվող հարցերով. դեսպանությունը տրամադրել է համապատասխան տեղեկատվություն, ըստ իրավիճակի և անհրաժեշտության՝ աջակցություն:...