Ահա այսպիսի իրադրության մեջ էր Հայ Առաքելական եկեղեցին և Մայր Աթոռը շուրջ մեկ դար առաջ․ Վահե Սարգսյան

Հնս 10, 2025

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1920-ական թթ., ելնելով մարքիստական հակակրոնական տեսությունից, խորհրդային իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսեցին լայնատարած պայքար:
Հետաքրքրական է, որ եկեղեցին խորհրդային իշխանությունների կողմից ընկալվում էր «դաշնակցականացված» կառույց, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՅ Դաշնակցությունը՝ բնական դաշնակիցներ, որոնց միջև կապը պետք էր կտրել և առանձնաբար չեզոքացնել:
Սկսվեց եկեղեցու ունեցվածքի բռնագրավումը, որը, ըստ Վ.Ի. Լենինի, պետք էր անել անխնա վճռականությամբ և արագորեն՝ կանգ չառնելով դիմադրության առջև: Գևորգ 5-րդ կաթողիկոսն իր կոնդակով այս ամենը համեմատեց պարսից շահերի կողմից Արարատյան երկիրը հայերից դատարկելու քաղաքականության հետ: Սակայն պետությունը, ի դեմս խորհրդային իշխանության, ոչ միայն կանգ չէր առնում, այլ ավելի կատաղի կերպով էր շարունակում միջամտել եկեղեցու գործերին. 1926 թ. արգելվեց եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության օրվա՝ ապրիլի 24-ի նշումը:
Հայոց եկեղեցու դեմ պայքարում խորհրդային իշխանություններն անխնա օգտագործեցին 1920-ական թթ. առաջ եկած «Ազատ եկեղեցական եղբայրություն» կամ «Նոր եկեղեցի» (Նորոգչականներ) աղանդավորական շարժումը: Այն հովանավորվում էր բոլշևիկյան իշխանության կողմից, նրան տրամադրվել էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, հիմնվել էր «Ազատ եկեղեցի» ամսագիրը: Այս ամենը նպատակ ուներ պառակտել Հայ առաքելական եկեղեցին: Աղանդավորական այս շարժման մեջ, բնականաբար, ընդգրկվել էին որոշ դավաճան եպիսկոպոսներ, վարդապետներ ու քահանաներ: Նկատի ունենալով նորեկեղեցականների՝ ընդդիմադիր լինելու հանգամանքը, խորհրդային իշխանությունը հրահանգել էր նրանց օգտագործել որպես զենք և սպառնալիք Գերագույն հոգևոր խորհրդի նկատմամբ, և վերջինս վերջնականապես նվաճելու համար «Նոր եկեղեցին» պետք է, որ պահպանվեր և դուրս չթողնվեր խորհրդային իշխանության ազդեցությունից և ղեկավարումից:
Հայպետքաղվարչության առջև խնդիր էր դրված հասնել նրան, որ Գերագույն հոգևոր խորհրդի գործունեությունը դառնա խորհրդայնամետ, կտրել եկեղեցին ՀՅԴ-ից ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ գաղթօջախներում: Առաջադրանք կար նաև մեկուսացնել այն հոգևորականներին, ովքեր կողմնորոշում ունեն դեպի ՀՅԴ-ն և Արևմտյան Եվրոպայի երկրները:
Այդուհանդերձ, այս «նորոգչական» կոչված արհեստածին շարժումը հաջողություն չունեցավ և շուտով վերացավ:
ՀԱԵ-ի դեմ պայքարը ակտիվացավ վերստին 1920-ական թթ. վերջին, երբ ՀԿ(բ)Կ Կենտկոմը, կրկին ուղիղ կապ տեսնելով հոգևորականության և ՀՅԴ-ի միջև, շարունակեց երկուսի դեմ զուգորդված պայքարը: Այսպես, 1927 թ. կուսակցական որոշումներից մեկով պահանջվում էր մամուլի էջերով մերկացնել դաշնակցականների ու հոգևորականության միջև կապը: Նույնը պահանջեց նաև «Անաստված» ամսագիրը՝ ԽՍՀՄ-ում և արտասահմանում հոգևորականներ-ՀՅԴ համագործակցության ղեկավարումը վերագրելով կաթողիկոսին և ներկայացնելով մեղադրանքներ:
Ահա այսպիսի իրադրության մեջ էր Հայ Առաքելական եկեղեցին և Մայր Աթոռը շուրջ մեկ դար առաջ: 100 տարի անց՝ ոչ ևս են խորհրդային իշխանությունը, կոմունիստական գաղափարախոսությունը, անաստվածությունը, մանր ու մեծ գործակալները, մատնիչներն ու դավաճանները: Փոխարենը կա Հայ Առաքելական եկեղեցին՝ իր լուսապաշտ էությամբ ու հարատև ընթացքով:
100 տարի անց էլ այսպես կհիշեն այս դժնդակ օրերն ու 1700-ամյա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ 2020-ական թթ. դուրս եկած հերթական բջիջներին:
Հ.գ. Լուսանկարում իմ պաշտելի Վարդգես Սուրենյանցի հռչակավոր գործն է՝ «Ոտնահարված սրբությունը», որով նա ներկայացրել է թուրքական բարբարոսություններն ու 1895 թվականին Վանի Վարագա ս. Նշան վանքի կողոպուտը։

Նմանատիպ նյութեր

Իրանի ԱԳՆ-ն հանցավոր է անվանել երկրի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հասցրած հարվածները

Իրանի ԱԳՆ-ն հանցավոր է անվանել երկրի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հասցրած հարվածները

ԱՄՆ գրոհը Իրանի միջուկային օբյեկտների դեմ հանցավոր է և անօրինական, հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մեզ՝ իրանցիներիս համար ԱՄՆ հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների...

Իրանը մոտ 15 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը մոտ 15 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Իրանը մոտ 15 հրթիռ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Հաղորդվում է, որ դա իրականացվել է վերջին մեկ ժամվա ընթացքում: Քիչ առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ևս հաստատել է հունիսի 23-ի առավոտյան...

Երևանի քաղաքապետարանը որոշեց էլ ավելի խճճել երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը որոշեց էլ ավելի խճճել երթևեկությունը

Հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի - Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից...

Ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում զինաթափման խորհրդանիշի առկայությունը․ Գեղամ Մանուկյան

Ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում զինաթափման խորհրդանիշի առկայությունը․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եւս մեկ հարված Բանակին Այս ընթացքով ՀՀ Զինված ուժերի 30-ամյա խորհրդանիշ արծվի փոխարեն, զինվորականների լուռ համաձայնությամբ իշխանությունները կտեղադրե՞ն աղավնի, ճնճղուկ կամ ջութակ։ Այլ...

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

Դամասկոսի հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում հունիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով արձանագրված զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթը։ Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանը...