ԱԳՆ-ն 43 մլն դրամ է հատկացրել ` 2 օրվա ընդմիջման սեղանի համար․ 168․am

Հնս 10, 2025

«Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակում Արտաքին գործերի նախարարարությունը 43 միլիոն 755.918 դրամ է հատկացրել 450 մասնակցի երկու օրվա սուրճի ընդմիջման համար, գրել է 168․am-ը։

Հունիսի 5-ին նախարարության և «Մյուզիք հոլլ» ՍՊԸ-ի միջև կնքած պայմանագրից երևում է, որ մայիսի 26-ին և 27-ին միջոցառման շրջանակում ընդմիջման սեղանը ներառել է՝ արանչինի, կրոկ մոնսիեր, սաղմոնի կրոկետ, հավի թոքի պաշտետ, ֆինանսիե, մակարոն նանայով, շոկոլադե տրյուֆել, շու, ջուր, սուրճ, թեյ, կափ, հյութեր, աղցաններ, ոչ ալկոհոլային խմիչքներ, գրիլ բանջարեղեն, տապակած սպանախ ձվով, կախասունկ, բաո հավով, բրուսկետա, ռավիոլի, թառափի սպրինգ ռոլ, Ժուլյեն, կանապեներ, մինի բուրգերներ, յակիտորի և այլ ուտեստներ ու աղանդերներ։

Մատակարար կազմակերպությունը՝ «Մյուզիք հոլլ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, ստեղծվել է 2018 թվականի սեպտեմբերին, իսկ 2019 թվականից սկսած արդեն՝ սկսել է միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքել Արտաքին գործերի նախարարության և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության, Վարչապետի աշխատակազմի, Առողջապահության, Ֆինանսների, Պաշտպանության և Էկոնոմիկայի նախարարությունների, Ազգային ժողովի, Պետական եկամուտների կոմիտեի հետ։ Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Հասմիկ Նիկողոսյանին։

Հետաքրքրական է, որ այս ՍՊԸ-ի հետ պայմանագրերը կնքվել են բացառապես ոչ մրցակցային եղանակով․ 2019-ից սկսած՝ պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացվել է «Մյուզիք հոլլ» ընկերության հետ կնքված 28 պայմանագիր, և դրանք բոլորը ոչ մրցակցային՝ մեկ անձից գնման եղանակով։

ԱԳՆ-ի հետ պայմանագիրն այս տարում արդեն 5-րդն է ընկերության համար․ դրանից առաջ պայմանագրեր են կնքել Ազգային ժողովը, Պաշտպանության նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն։

Նմանատիպ նյութեր

Ես որպես քրիստոնյա հայտարարում եմ, որ իմ ձևով եմ մասնակցելու եկեղեցու դեմ արշավին. Արթուր Սուքոյան

Ես որպես քրիստոնյա հայտարարում եմ, որ իմ ձևով եմ մասնակցելու եկեղեցու դեմ արշավին. Արթուր Սուքոյան

Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սամվել Կարապետյանի շուրջ այս իրավիճակը ստեղծվել է ընդամենը մեկ նախադասությունից՝ «մենք մեր ձևով ենք մասնակցելու եկեղեցու դեմ արշավին»։ Այս խոսքի համար մարդուն քրեական հետապնդման են ենթարկում և կալանավորում երկու ամսով:...

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը    վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր աթոռ

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր աթոռ

Քիչ առաջ տեղյակ դարձանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող...

Այն հաշվարկը, որն իրենք արել են, այս անգամ կարծես սխալ է, չի կպնելու. Նարեկ Կարապետյան

Երկու ժամվա ընթացքում 3000-4000 մարդ է հավաքվում, ինչ էներգիա ենք մենք զգում ձեզնից։ Այսօրվա որոշումը մի մեծ ճանապարհի սկիզբ է, որը պետք է ունենա տրամաբանական հաղթական ավարտ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց...

Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին. Սամվել Կարապետյան

  Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին: Այս մասին իր ուղերձում ասել է գործարար Սամվել Կարապետյանը: «Մեր հաղթանակին այլընտրանք չկա, կալանքիս որոշումն ապօրինին է. գործարարի ուղերձը»,- ասել...

Սամվել Կարապետյանը կալանավորվեց

Սամվել Կարապետյանը կալանավորվեց

Սամվել Կարապետյանին կալանավորեցին 2 ամսով: Հիշեցնենք, որ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամաբ հետապնդումները սկսկել են Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ, այն բանից հետո , երբ Սամվել Կարապետյանն իր աջակցությունը հայտնեց...