Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրող

Մյս 6, 2025

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել հողատերերին պետբյուջեից փոխհատուցելու մասին
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 5-ին որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2025թ․ապրիլի 23-ի թիվ 474-Ն որոշմամբ հատկացված միջոցներից քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի փոխհատուցման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։ Այդ հանձնաժողովի նախագահ մարզպետը նշանակել է իրեն, իսկ անդամներ՝ Տավուշի մարզպետարանի թվով 5 պաշտոնյաների։ Իսկ ի՞նչ է նշում կառավարության 2025թ․ապրիլի 23-ի թիվ 474-Ն որոշումը։ Դրանով կառավարության 2024թ․ դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանարապետության 2025թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> որոշման հավելվածում կատարվել են փոփոխություններ ու լրացումներ։ Այդ որոշման 2-րդ կետը գաղտնի է։
Սա կարող է նշանակել մի բան՝ 2025թվականի պետական բյուջեում փոփոխություներ են կատարել, որպեսզի Տավուշի մարզից Ադրբեջանին հանձնվող տարածքների դիմաց դրանց սեփականատերերին դրամական փոխհատուցումներ տրվեն։ Նախկինում պաշտոնապես հայտարարվել է,որ սահմանազատումը պետք է վերսկսվի Հարավային Կովկասի 3 հանրապետությունների սահմանների հատման վայրից, այսինքն՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ, Բերդավան գյուղերի սահմանագոտուց, սակայն ,ամենայն հավանականությամբ․ Ադրբեջանին տարածքներ հանձնվելու են Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղի Կայան բնակավայրից և Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրից։ Այդ տարածքները հանձնելու հետևանքով ճանապարհներ են կառուցվելու դեպի ԽՍՀՄ ժամանակ անկլավներ եղած, նախկինում ադրբեջանաբնակ Սոֆուլու, Բարխուդարլու գյուղերի տարածքներ և դեպի Յուխարի Աքսիպարա՝ Վերին Ոսկեպար։ Պատահական չէ, որ վերջերս Կայանի մոտ հայկական զինուժի կատարած ականազերծման արդյունքում հայտնաբերված ականների պայթյուններ կատարվեցին։

Նմանատիպ նյութեր

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը. «Մեր առօրյա խնդիրները ժամանակ ու ցանկություն չեն թողնում նախկինում ունեցած մեր հաջողությունների և ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծությունների համար, մինչդեռ...

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «Դիմել եմ ՀՀ գլխավոր դատավազին ևՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։ Հանրության աջքի առաջ է եղել, թե...

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): Լ.Ա.-ն 2023 թվականի...

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Ուրուգվայի նախկին առաջնորդ Խոսե Մուխիկան: Նրան անվանել են «աշխարհի ամենաաղքատ նախագահը» համեստ ապրելակերպի պատճառով. երբ Մուխիկան ղեկավարում էր երկիրը, նա իր գրեթե ամբողջ աշխատավարձը տալիս էր բարեգործության։ 2024-ին Մուխիկայի...