Ադրբեջանին և Թուրքիային զսպելու միակ հնարավորությունը Ռուսաստանն է․ Ռոբերտ Քոչարյան

2 Օգոստոսի, 2025

Չեմ կարծում, որ արտաքին աշխարհում կա որևէ լուրջ մարդ, ով շարունակում է Փաշինյանին վստահել։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Չեն վստահում, բայց փորձում են օգտագործել և բարեհաջող օգտագործում են։ Եվրամիության, մեղմ ասած, կուտը Հայաստանի իշխանությունն ուտում է։ Այն, ինչ կատարվեց Ուկրաինայում դաս չեղավ Հայաստանի համար։ Ուրիշի շահերի սպասարկման դառը համը ուկրաինացիք զգացել են և խելոք մարդիկ սովորում են ուրիշների փորձի վրա, այլ ոչ թե սեփական»,- ընդգծել է նախագահը։

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ երկրորդ նախագահը կոչ արեց մտածել Հայաստանի շահերի և ՀՀ անվտանգության մասին. «Եկեք փորձենք հասկանալ այս տարածաշրջանում ո՞ր երկրներն են սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար։ Ո՞ր երկրներն են, որ աչք ունեն մեր տարածքների նկատմամբ: Ուղիղ սպառնալիք են Թուրքիան, Ադրբեջանը։ Ադրբեջանը ամենից բարձր մակարդակով հայտարարում է, որ Սևանը իրենցն է, Երևանը Էրիվան է, ադրբեջանական քաղաք է, Զանգեզուրը ադրբեջանական է։ Հաջորդ քայլով պետք է հասկանանք, իսկ ո՞ր երկիրն է, որ ընդունակ է, այդ կարողությունը ունի և այդ շահերը ունի տարածաշրջանում, որը կարող է զսպել Ադրբեջանին և Թուրքիային։ Ոնց պտտվեք, այդպիսի մի երկիր կա՝ Ռուսաստանը։ 

Հաստատ Ֆրանսիան չի, Ֆրանսիան այստեղ կենսական շահեր չունի, Ֆրանսիայի բանակը 200 հազար մարդ է, որից մարտական պատրաստվածություն հողի վրա ունի ընդամենը 50000 մարդ, այդքանն էլ չկա այսօր։ 

Ադրբեջանին և Թուրքիային զսպելու միակ հնարավորությունը Ռուսաստանն է և շահերն են Ռուսաստանինն այստեղ։ Հմուտ ղեկավարը նման դեպքում փորձում է այնպիսի հարաբերություններ կառուցել այն երկրի հետ, որի հնարավորությունները զսպելու սպառնալիքները կաշխատեն Հայաստանի Հանրապետության համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով. Տիգրան Քոչարյան

Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Առաջարկում եմ ֆակտչեքինգով զբաղվող իշխանամերձ կառույցներին կամավոր սկզբունքներով բացահայտել իշխանական այսօրվա մանիպուլացիաները։ Փաստացի այս "մասկի-շոուն" դեռ երկու օր առաջ (շաբաթ օրը) արդեն ցուցադրվել էր Հ1-ին պատկանող...

Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացողությունը. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հրատապ ուղերձով «Մարդը, ով ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացումը: Այսօր իր...

Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ. «Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին

Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ. «Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի...

Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում գործում է...

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ.  Զարուհի Փոստանջյան

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ. Զարուհի Փոստանջյան

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ, այս մասին գրել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյական բառապաշարի և սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու...