Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ-ն կրկին հերքում է

Ապր 7, 2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,- ասվում է հաղորդագրությունում։

 

 

Նմանատիպ նյութեր

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը

Փարաքար խոշորացված համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձավ համայնքի ղեկավար: Նշվեց, որ նա լիազորությունները կստանձնի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին: ՔՊ...

«Զա՛րկ, երբ հալածում են քեզ»․ ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Ջահերով երթին ընդառաջ

  Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ երիտասարդները Երևանի տարբեր հատվածներում, ապրիլի 23-ի Ջահերով երթի վերաբերյալ, իրազեկման ակցիա են իրականացրել։ Երիտասարդները կոչ են անում բոլորին միանալ Ջահերով երթին, քանի որ այն...

Մի անգամ ինձ լսեք, հրաժարական տվեք, գնացեք. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ամենաանհաջող, ամենակորստաբեր, ամենաապագայազուրկ կառավարումն է իրականացվել»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Դիմելով Փաշինյանին՝ Մինասյանը նշեց․ «Մի...

Իրենք քեզ ասում են մեծարգո, դու իրենց՝ տգե՞տ․ պատգամավորը՝ Փաշինյանին

Ինչպես Փաշինյանն է բնորոշում՝ «առաջին դասարանում 7 տարի մնացած տգետները» եկել են ԱԺ՝ հաշվետվություն տալու, թե ինչ են արել 2024 թվականին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: «Ես համաձայն չեմ...

Ձեզ ոչ միայն հարկելու են, նաև դատելու են սիրելի քաղաքացիներ. Ագնեսա Խամոյան

«Բազմիցս ներկայացրել ենք, թե ինչ է սպասվում ՀՀ այն քաղաքացիներին, որոնցից ոմանք գուցե ոգևորված են 100 հազարական դրամների հետ վերադարձով՝ հայտարարագիր լրացնելու դեպքում: Մեր քաղաքացիներին սպառնում է, որ...