Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է. Հուլուսի Աքար

Ապր 15, 2025

Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ այս մասին Թուրքիայի Միլի Մեջլիսում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աջակցում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությանը։

«Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահը, մենք ոչ թե մեկ ազգ և երկու պետություն ենք, այլ մեկ ազգ և երեք պետություն։ Մենք մեկ ազգ և մեկ բանակ ենք։ Միասնական բանակի ստեղծման գործընթացը ներկայումս շարունակվում է։ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն պաշտպանության ոլորտում։ Դրա պայմանը համատեղ զորավարժություններն են»,- ասել է Աքարը։

Նմանատիպ նյութեր

Եվս մեկ կազակերպություն է լքում Ադրբեջանը

Եվս մեկ կազակերպություն է լքում Ադրբեջանը

  2025 թվականի մայիսին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) կավարտի Ադրբեջանում իր գրասենյակի աշխատանքը։ Երկրում իր 30-ամյա ներկայության ընթացքում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կարևոր դեր է խաղացել կառավարությանը և այլ ազգային ու տեղական գործընկերներին օգնելու...

Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ

Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ...

Դանիելյանից բացի, ձերբակալվել են նաև ՍԱՏՄ աշխատակիցներ

Դանիելյանից բացի, ձերբակալվել են նաև ՍԱՏՄ աշխատակիցներ

Այսօր ձերբակալվել է  ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ Հակակոռուպցիոն դատարանը նրան ձերբակալել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու մեղադրանքով։ Դանիելյանին մեղադրում են աշխատակիցների անուններով պարգևավճարներ դուրս...

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետ Մարչել Չիոլակուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնից, իսկ նրա ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից։ Մարչել Չիոլակուի խոսքով՝ եվրոպամետ իշխող կոալիցիայի նպատակներից...

ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար

ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար

ԱՄՆ վարչակազմը 1,000-ական դոլար կվճարի այն անօրինական ներգաղթյալներին, ովքեր լքում են երկիրը սեփական նախաձեռնությամբ։ Այս մասին ըստ Politico պարբերականի՝ ասվում է երկրի ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ վճարումը ստանալու...