Ադրբեջանը որևէ զիջման չի գնում, իսկ Փաշինյանի Խաղաղության համաձայնագիրը օր օրի ավելի մշուշոտ է դառնում․ «Ժողովուրդ»

31 Հուլիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել Կարմիր խաչի գրասենյակն ու ընկերության որեւէ ներկայացուցչի թույլ չտալ այցելել հայ գերիներին:

«Ժողովուրդ» օրաթերթը հայ գերիների ընտանիքների անդամներից տեղեկացավ, որ ադրբեջանական կողմը արգելել է այսուհետեւ այցելել հայ գերիներին, այդ թվում՝ հայ ռազմաքաղաքական գերիներին:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ռազմաքաղաքական գերիների հարազատներին Կարմիր խաչի գրասենյակից տեղեկացրել են՝ եթե ամիսը մեկ թույլատրված էր իրենց այցելել գերիներին, տեսակապով մի քանի րոպե կապ հաստատել հարազատների հետ, հիմա ադրբեջանական կողմը կտրականապես արգելել է այդ այցելությունները: Գերիների հարազատները հայտնվել են փակուղում. եթե գեթ մեկ հույս կար գոնե Կարմիր խաչի միջոցով կապ հաստատելու գերեվարվածների հետ, հիմա այդ հույսն էլ մարեց:

Մենք տեղեկացանք, որ ադրբեջանական կողմը որեւէ զիջման չի գնում, իսկ Փաշինյանի խոստացած Խաղաղության համաձայնագիրը օր օրի ավելի մշուշոտ է դառնում:

Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները. նրանք արդեն երկու տարուց ավելի է, ինչ ապօրինի պահվում են Բաքվի բանտում: Շատ ծնողներ պնդում են, որ հայկական կողմից գերիներն իրականում ավելի շատ են, պարզապես Ադրբեջանը չի ընդունում այդ փաստը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մարդը եկել է, ձեզ ասում է՝ ինձ քվեարկեք, որ Հայաստանից նոր տարածքներ հանձնեմ․ Իշխան Սաղաթելյան

  «Առաջին օրվանից ձեզ բոլորին մի բան ենք փոխանցում, որ այս ընտրությունները հերթական և սովորական ընտրություններ չեն, սրանք մեր երկրի ճակատագրի հետագա ընթացքի համար ունեն շատ կարևոր նշանակություն և, եթե մենք, մեր ժողովուրդը այս...

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել. Մոջթաբա Խամենեի

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել. Մոջթաբա Խամենեի

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել: Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ «Կատարվել են ուսումնասիրություններ՝ այլ ճակատներ բացելու վերաբերյալ, որտեղ հակառակորդը նվազագույն փորձ ունի և որտեղ նա կլինի չափազանց խոցելի, և դրանց...

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝  միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝ միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Մայիսի 19-ից 21-ը Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի պատրաստվածության և կիրառման համար։  ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանությնա նախարարությունը։ «2026 թվականի մայիսի 19-ից 21-ը...

Բացի Փաշինյանից, բոլորի նկատմամբ դրական եմ․ Հարցում

  «Լսե՞լ եք Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերի մասին․ 300 000 նոր աշխատատեղ՝ հատկապես մարզերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% էժան դեղորայք բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20 000 մատչելի բնակարան պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արդար քվե» դիտորդական առաքելության ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արդար քվե» դիտորդական առաքելության ասուլիսը

Մամուլի ասուլիս է հրավիրել «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական ՀԿ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն՝ ընտրախախտումների գրանցման նորարարական թվային հարթակը՝ youthvote.live, արդարքվե․հայ թեժ գծի՝ 010 58 87 68...