Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով դատում է հայ գերիներին. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Ստամբուլում

Մյս 26, 2025

ՀՅԴ ներկայացուցիչը Ստամբուլում մասնակցել է Սոցիալիստ ինտերնացիոնալի ժողովներին: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

«Սոցիալիստ ինտերնացիոնալում (Ընկերվար միջազգայնական/ԸՄ) ՀՅԴ ներկայացուցիչ և ԸՄ փոխնախագահ Մարիո Նալբանդյանը 2025 թ․ մայիսի 23-25-ը Ստամբուլում մասնակցել է ԸՄ-ի նախագահության, ֆինանսական և կազմակերպական հանձնաժողովների, ինչպես նաև խորհրդի ժողովներին, որտեղ քննարկվել են ավելի քան հարյուր երկրներից 132 կուսակցություն ընդգրկող կազմակերպությանը վերաբերող հարցեր։ ԸՄ-ի՝ Ստամբուլում գումարված ժողովների հյուրընկալը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունն էր (CHP)։ ԸՄ-ի նախագահության և խորհրդի նիստերը նախագահում էր կազմակերպության նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Մարիո Նալբանդյանը մասնակցեց կազմակերպության բարձրագույն ժողովներին՝ Կոնգրեսների միջև ժամանակահատվածում գործող Խորհրդի մայիսի 24-ի նիստի օրակարգի երկրորդ՝ «Բռնության և բախումների հաղթահարումը, քաղաքացիական անձանց պաշտպանությունը» թեմայի քննարկմանը։

Մ. Նալբանդյանի ելույթի հիմնական մասը ներկայացնում ենք ստորև․

«Մեծարգո նախագահություն, սիրելի գործընկերներ այս ժողովի ընթացքում ամենաշատ հնչած բառերը, հավանաբար, եղել են «խաղաղություն», «ժողովրդավարություն», «իրավունք», «մարդու իրավունքներ», որոնք այլ բառերի կողքին ամփոփում են համայն մարդկության ապրումներն այս օրերին։

Ապրումներ ու համատարած վախեր՝ երբ տեսնում ենք, որ աշխարհի հզորները այսօր փորձում են օրենքի փոխարեն հաստատել ուժի գերակայություն։ Այս ժամանակաշրջանը ես կոչում եմ հետ-օրինականության շրջան, երբ երկրի ներսում օրենքները անտեսվում են օրվա իշխանության օգտին, իսկ միջազգային հարաբերություններում ուժը անտեսում է միջազգային օրենքը, միջազգային մարդասիրական իրավունքը, միջազգային կառավարման համակարգի բազմակողմանի կառուցվածքը՝ ձգտելով վերադառնալ կայսրությունների և վասալ պետությունների նոր դարաշրջան։

2023-ի վերջին ամիսներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն, անդրադառնալով 1948 թ․ ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիային, ահազանգեց, որ կոնվենցիայի ստորագրումից 75 տարի անց՝ այսօր ցեղասպանության սպառնալիքի տակ են Մյանմայի ռոհինգյաները, Եթովպիայի թիգրայացիները, Սուդանի մասալիթները, Իսրայելի կողմից օկուպացված Գազայում պաղեստինցիները, հայերը Արցախում, որոնց նկատմամբ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք չի ցուցաբերել։

Ադրբեջանի կողմից, որը անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ երաշխավորելու բնիկ ժողովրդի իրավունքները և նրանց արժանապատիվ, անվտանգ և հավաքական վերադարձը։ Ավելին՝ խախտելով միջազգային իրավունքը, Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ գերիներին և կեղծ մեղադրանքներով դատում է նրանց, այդ թվում՝ Արցախի ղեկավարներին, որոնց շարքում է մեր, ձեր ընկեր Դավիթ Իշխանյանը, որին ծանոթացաք և լսեցիք այս կազմակերպության 2022 թ․ Կոնգրեսի ժամանակ։ Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է հայ ժողովրդի կրոնական և մշակութային ժառանգությունը և հուշակոթողները։

Այս ժողովում տարբեր ելույթների ժամանակ հնչեցին Նաթանյահուի, Լուկաշենկոյի և Ալիևի անունները։ Եվ դա պատահական չէ, որովհետև նրանք ամբողջացնում են միմյանց՝ իրենց կործանարար գործողություններով ներկայացնելով մեր ժամանակների մռայլ կողմը։

Խաղաղության մասին խոսքեր և մաղթանքներ հնչեցին այս ժողովում տարբեր ելույթներով։ Նույնիսկ եղավ ակնարկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են խաղաղության գործընթացի մեջ՝ մի գործընթաց, որի վերաբերյալ ունենք անհամաձայնություններ և հարցականներ, սակայն խաղաղության գաղափարին լրջորեն հավատում ենք։ Թուրքիան հետևում է այդ գործընթացին և Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է այդ պայմանագրի ստորագրումով՝ հավելյալ ճնշում գործադրելով Հայաստանի վրա։ Սակայն տեղին է հիշեցնել, որ Հայաստանը՝ վերանկախացումից ի վեր, 1991 թվականից սկսած, մշտապես ձգտել է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն Թուրքիան մերժել է։ Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է նպաստել տարածաշրջանում արդար, տևական և կայուն խաղաղության հաստատմանը, ապա պետք է վերանայի իր պատմությունը և ընդունի իր պատասխանատվությունը 1915-1923 թթ․ Հայոց ցեղասպանության իրագործման մեջ։

Պարտադրված խաղաղությունը ո՛չ արդար է, ո՛չ էլ՝ կայուն և տևական»»:

Նմանատիպ նյութեր

Աբսուրդ պատմություն, որը բեմադրվեց Փաշինյանի և Ալիևի հանդիպման օրը. Քրիստինե Վարդանյան

Աբսուրդ պատմություն, որը բեմադրվեց Փաշինյանի և Ալիևի հանդիպման օրը. Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ուզում եմ ավելի պարզ լեզվով գրել։ Ուրբաթ օրը մեծ շոուով, ահաբեկչության կասկածանքով, նռնակի լուսանկար հրապարակելով ձերբակալում են յոթ անձի։ ՔՊ֊ն ՀՅԴ֊ին մեղադրում է ահաբեկչության նախապատրաստման մեջ ու...

ՔԿՀ-ն ապացուցեց` երիտասարդ մոր և նրա երեխայի համար նախատեսված խուցը հարմարեցված չէ կեցության համար․ փաստաբան

ՔԿՀ-ն ապացուցեց` երիտասարդ մոր և նրա երեխայի համար նախատեսված խուցը հարմարեցված չէ կեցության համար․ փաստաբան

Փաստորեն, այն, ինչի մասին իրազեկվել էինք բանտախցերի վերաբերյալ, ճիշտ է: Քրեակատարողական հիմնարկն իր կողմից տարածած լուսանկարներով ապացուցեց` կալանավոր դարձած երիտասարդ մոր և կրծքով կերակրվող երեխայի համար նախատեսված խուցը հարմարեցված չէ կեցության համար։ Այս մասին...

Անահիտ Մանասյան, խիղճը պաշտոնից բարձր է. Ռոման Երիցյան

Անահիտ Մանասյան, խիղճը պաշտոնից բարձր է. Ռոման Երիցյան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Ժողովուրդն իրավունք ունի ունենալ իրական պաշտպան, ոչ թե Անահիտ Մանասյան։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը Հայաստանում վերածվել է դեկորատիվ ինստիտուտի, որի միակ գործառույթը միջազգային կազմակերպություններին տեղավորեցնելն է՝...

Տիկին Մանասյանն այս հարցերը թողած որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին. Վարազդատ Հարությունյան

Տիկին Մանասյանն այս հարցերը թողած որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին. Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Այնքան լավ կլիներ, որ տիկին Մանասյանը նույն ջանասիրությամբ` իրար հետևից հայտարարություններով, անդրադառնար. 1) վարչապետի և հանրային իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող ատելության...

Սանտեխնիկի են բերման ենթարկել. 3 օր ապօրինի պահել. Գեղամ Մանուկյան

Սանտեխնիկի են բերման ենթարկել. 3 օր ապօրինի պահել. Գեղամ Մանուկյան

Իմ որդին ոչինչ, ինքը վարժ է ձերբակալություններին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13–ին, Ձերբակալման պահման վայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի որդին՝ Տարոն Մանուկյանը 3 այլ դաշնակցական երիտասարդների հետ ազատ...