Ադրբեջանը հաշվարկել է, որ ՀՀ-ի «պատճառած» «վնասը» գերազանցում է 11 միլիարդ դոլարը․ Արման Թաթոյան

Մրտ 14, 2025

Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ ՀՀ-ի հայցերից հրաժարվելու հարցով, Ադրբեջանը հաշվարկել է, որ ՀՀ-ի «պատճառած» «վնասը» գերազանցում է 11 միլիարդ դոլարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելու հարցով և այդ անօրինական որոշումն արդարացնելու փորձերով, Ադրբեջանն իր «դատավարություններով» այս պահին հաշվարկել է, որ Հայաստանի «պատճառած» նյութական «վնասը» գերազանցում է 11 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Խոսքը նաև տասնյակ հազարավոր միավոր գույքի և հարյուրավոր բնակավայրերի համար իրենց հաշվարկած «վնասների» մասին է:

Միայն այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե միջազգային գանգատներից կամ պահանջներից հրաժարվում է նաև Ադրբեջանի իշխանությունը»:

Նմանատիպ նյութեր

Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»

Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Չնայած մեր երկրի «քթի տակ» ընթացող ու սաստկացող Իսրայել-Իրան պատերազմին, մեզ համար դրա հնարավոր ծանր հետևանքներին, Հայաստանի հանրության մեծամասնության ուշադրությունն ավելի քան մեկ օր է, ինչ սևեռված է ներքին սուր իրադարձությունների ու դրանց...

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

«Հենց այդ բարդ ընտրությամբ է պայմանավորված Թրամփի ստրատեգիական սպասումը և մինչ այս պահը ներքաշումից խուսափելը։ Սա նրա նախագահության ամենից բարդ որոշումն է լինելու: Միանալով Իրանի դեմ պատերազմին՝ նա միանգամից կորցնում է իր «peacemaker» դիրքավորումը, ամբողջությամբ...

«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում․ «Հրապարակ»

«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները երեկ ողջ օրը կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին, որը, բյուջեի քննարկումներով պայմանավորված, ամբողջ օրը ստիպված էր անցկացնել ԱԺ-ում։ ՔՊ-ական ֆրակցիան, ըստ ամենայնի, հենց Փաշինյանի ցանկությամբ, թիկնազորի նման...

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջուկային պատերազմի հարեւանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնել, եւ դրա համար նախատեսված հրահանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթակաները պետք է Փաշինյանին...