Ադրբեջանական կողմը կրկին կրակել է Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ

Ապր 5, 2025

Սյունիքի մարզի Խնածախ գյուղում վերջին երկու գիշերվա ընթացքում մի քանի անգամ կրակոցներ են լսվել: Այդ մասին News.am-ին հայտնել է Խնածախի բնակիչներից մեկը:

«Սպուտնիկ Արմենիա»-ին էլ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը տեղեկացրել է, այս գիշեր հնչած կրակոցների մասին։

«Կրակոցներ լսվել են հեռվից, բայց ինտենսիվ չեն եղել, 3-4 անգամ են լսվել»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ հակառակորդը վերջին շրջանում կրկին խախտում է հրադադարը, մասնավորապես, մարտի 31-ին  Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ բացած կրակի հետևանքով վնասվել էր բնակելի տուն:

Նմանատիպ նյութեր

2024 թվականին պատահարների հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել՝ 6116-ը․ Արմեն Խաչատրյան

  Միայն 2024 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 333 մարդ, իսկ վիրավորվել՝ 6116-ը։ Այս վիճակագրական տվյալները հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ Ազգային...

Կնոջ սպանության գործով նիստին դատական կարգադրիչը մահացել է՝ սրտի կանգից․ Փաստինֆո

Կնոջ սպանության գործով նիստին դատական կարգադրիչը մահացել է՝ սրտի կանգից․ Փաստինֆո

«Փաստինֆո» - ն գրում է․ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող...

Մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե ամոթից, հենց առաջին մի քանի պարտությունից հետո, հրաժարական տար. լրագրողը՝ Արմեն Մելիքբեկյանին

Մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե ամոթից, հենց առաջին մի քանի պարտությունից հետո, հրաժարական տար. լրագրողը՝ Արմեն Մելիքբեկյանին

Ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս՝ այսքան ամոթալի պարտություններից հետո. «Մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե ամոթից, հենց առաջին մի քանի պարտությունից հետո, հրաժարական տար: Ձեզ հաճելի՞ է ամեն...

Արարատ Միրզոյանը Թուրքիայում կմասնակցի դիվանագիտական ֆորումին

Արարատ Միրզոյանը Թուրքիայում կմասնակցի դիվանագիտական ֆորումին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց, որ ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: «Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ»,- նշված է...

ԱՄՆ-ում միգրանտներին սպառնում են ամենօրյա տուգանքներ, գույքի բռնագրավում. Reuters

ԱՄՆ-ում միգրանտներին սպառնում են ամենօրյա տուգանքներ, գույքի բռնագրավում. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լայնածավալ տուգանքների քաղաքականություն է մշակում այն ​​միգրանտների համար, որոնք դատարանի որոշումից հետո չեն լքում երկիրը։ Օրական տուգանքները կկազմեն մոտ 1000 դոլար, հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը...