Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել․ Տաթևիկ Հայրապետյան

10 Հոկտեմբերի, 2024

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր իզմ-երից ընտրել է խեղճիզմը, Ալիևն ասում է՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ռևանշիստական տարրեր ունի։

«Չգիտեմ՝ Ալիևը որտեղի՞ց է տեսնում այդ ռևանշիզմը, որը ոչ ոք չի տեսնում, բայց դե, Փաշինյանի աջակիցները սիրում են, չէ՞ ասել՝ ամեն ինչ գցեցին խեղճ հարիֆի գրպանը, կասեն՝ հիմա էլ Ալիևը ռևանշիզմը գցում է խեղճ հարիֆի գրպանը: Իսկ իրականում, Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել, բայց բոլորին պարզ է, որ իրավիճակը սրողը, խաղաղության չգնացողն Ադրբեջանն է, որ Փաշինյանն աննախադեպ քանակի միակողմանի զիջումներ է արել՝ ինչ-որ մի թուղթ պոկելու համար, որի վրա խաղաղություն գրված կլինի, որ ինքն էլ հանրությանն ասի՝ տեսեք, բերեցի այդ բաղձալի թուղթը, Ալիևն էլ չի ուզում ոչ մի թուղթ տալ, չի ուզում իրեն ոչնչով սահմանափակել, դրա համար հորինում է տարբեր մեղադրանքներ:

Այսօր Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արևմուտքին դարձնել պատասխանատու՝ ապագա հնարավոր ռազմական գործողությունների համար: Շրջանառում են տարբեր թեզեր, թե իբր Հայաստանի համար Արևմուտքը Մարշալի պլան է գծել, վերածում է պլացդարմի, բայց բոլորին պարզ է, որ դա իրականությունից հեռու է: Հայաստանը մինիմալ քայլեր է անում պատերազմից հետո ինչ-որ բան վերականգնելու ուղղությամբ, դրա ներքո հիմնականում շոու է դրած, քան ծրագիր. Լավ է, որ զենքը գնում են, բայց եթե ԶՈւ մոդեռնիզացիայի, ընդհանուր բանակի, պետության առաջ նպատակ չի դրվում, երբ երկրի ղեկավարն ասում է՝ կոնֆրոնտացիայի չենք գնալու, մեր հողերը եթե չտան, ուժի չենք դիմելու, այս ամենը դառնում է երկրորդական և աննպատակ: Ուստի ինձ համար դա ավելի շատ հանրությանը ներկայացվող շոու է, քան իրական գործողություններ բանակի մոդեռնիզացիայի ուղղությամբ, էլ չեմ խոսում՝ ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի մասին»»:

Նմանատիպ նյութեր

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...