Ու էս ամբողջը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք

13 Հունիսի, 2024

2024 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ապա՝ հրդեհ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։ 

Ցավոք, վերջին տարիներին աղետային իրավիճակները շատ են։ Թվարկենք մի քանիսը.


Աղետ՝ Լոռու և Տավուշի մարզերում

26․05․2024թ․ ջրհեղեղ տեղի ունեցավ Լոռու և Տավուշի մարզերում, որին զոհ գնաց 4 մարդ։

Ավերվեցին և անանցանելի դարձան Մ6 մայրուղու տարբեր հատվածներ։ Ջրածածկ հատվածում արգելափակվեցին բազմաթիվ քաղաքացիներ, արգելափակվեցին Ախթալա, Շամլուղ քաղաքները, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Շնող և Թեղուտ բնակավայրերը։ Փլուզվեց 17 կամուրջ, որից 5-6-ը՝ խոշոր կամուրջներ:

Հեղեղվեց Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31-րդ կմ-ը, մոտ 50 մ երկարությամբ հատվածը՝ փլուզվեց։

Ջրհեղեղի հասցված վնասը դեռ չի հաշվարկվել։

Աղետ՝ Արցախի Հանրապետությունում

25․09․2023թ․ Պայթյուն տեղի ունեցավ Ստեփանակերտի բենզինի պահեստում՝ Արցախից բռնագաղթի օրերին։

Զոհվածներ՝ 218

Վիրավորներ՝  290

Աղետ՝ բանակում

19․01․2023թ․ հրդեհ բռնկվեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում։

Զոհվեց 15 զինծառայող

Վիրավորվեց 7 զինծառայող։

Զոհերի հարազատները քանիցս բողոքի ակցիաներ են իրականացրել և պնդում են, որ ո՛չ նախաքննությունն է պատշաճ ընթացել, ո՛չ դատաքննությունը։ Գործը քննվում է Նիկոլ Փաշինյանի՝ հրդեհից ընդամենը ժամեր անց առաջադրած վարկածով, այնինչ ծնողները հերքում են այդ վարկածը (ըստ Փաշինյանի՝ մեղավորը վաշտի հրամանատարն է, որը բենզինով փորձել է վառարան վառել)):

Աղետ՝ Արցախի Հանրապետությունում

19․09․2023թ․ Ադրբեջանը հարձակվեց շուրջ 9 ամիս բլոկադայի մեջ գտնվող Արցախի վրա։ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ օգնություն չի ցուցաբերելու Արցախին՝ պատերազմի մեջ չներքաշվելու համար։

24․09․2023թ․ Արցախից սկսվեց քաղաքացիների բռնի գաղթը Հայաստան։ Մինչև 01․10․2023թ․ գաղթեց ավելի քան 100 հազար մարդ։ Արցախը մեկ շաբաթում հիմնովին հայաթափվեց։

Պատերազմ՝ Վայոց ձորի մարզում

13․09․2022թ․ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Հայաստանի արևելյան սահմանների վրա։ Հասավ մինչև Ջերմուկ քաղաքի մատույցներ։

Զոհվեց 224 զինվոր

Ադրբեջանը ընդհանուր օկուպացրել է ՀՀ տարածքներից շուրջ 210 քառակուսի կմ տարածք։

Աղետ՝ Երևանում

14․08․2022թ․ պայթյուն տեղի ունեցավ Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում։

Զոհվեց 16 մարդ

Վիրավորվեց 60 մարդ 

Աղետ՝ Սյունիքի մարզում

12․05․2021թ․ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք Սյունիքի մարզից և խորացավ մինչև Սև լիճ՝ լճի շուրջ 30 տոկոսն օկուպացնելով։

Այս օկուպացիան տեղի ունեցավ առանց ռազմական բախումների և զոհերի։

Պատերազմ՝ Արցախում

27․09․2020թ․ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, տեղի ունեցավ պատերազմ, որը տևեց 44 օր։ 09․11․2020թ․ կնքվեց հրադադարի հայտարարություն, որով Ադրբեջանին հանձնվեց Արցախի Հանրապետության ավելի քան 75 տոկոսը:

Զոհերի թիվը պաշտոնապես 2022թ․ դրությամբ հայտարարվել է 3825

Ոչ պաշտոնապես 5 հազար թիվն է շրջանառվում

Իրականում երկու թիվն էլ կասկածելի է, քանի որ զոհերի անունները ՊՆ-ն հրաժարվում է հրապարակել:

Սա ամբողջական ցանկը չէ․․․

Նմանատիպ նյութեր

Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը

Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։ Ինչպես դեպքի...

Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան

Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրում է․ «Այսօր անժամանակ մահացավ ապօրինի կերպով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածու Արսեն Գևորգյանը։ Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն...

Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

Արսեն Գևորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն...

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովին: Էմանուել Մակրոնը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ...

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

  Նախորդ շաբաթ Հայաստանում ձևավորվեց ընդդիմության միասնական պայքարի հարթակ, որին մասնակից է ընդդիմադիր քաղաքական դաշտը՝ ամբողջությամբ։ Քաղաքական տարաձայնությունները դրել են մի կողմ ու ասում են, որ հանուն անկախության՝ պատրաստ են մեկտեղել ջանքերը։ Եթե Հայաստանում...