Կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա

29 Հունվարի, 2024

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից ի վեր բազմիցս արել է հետևյալ հայտարարությունը՝

«Ես կարող եմ ասել պաշտոնապես, որ էսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա»։ Այս հայտարարությունն արել է 17.08.2018թ․, Հանրապետության հրապարակում ելույթում։ Գրեթե նույն հայտարարությունն արել է նաև հետևյալ ամսաթվերին՝ 05․08․2019թ․, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, 24.10.2019թ․՝ ԱՄԷ «Gulf News» թերթի հետ զրույցում, 08.05.2019թ․ մամուլի ասուլիսում՝ կարդալով «100 փաստ Նոր Հայաստանի մասին» և այլն։

Սակայն պաշտոնական վիճակագրությունն իսկ ցույց է տալիս, որ Հայաստանում կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև հակառակը՝ աճել է։

Մասնավորապես, ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումներից առանձնացրել ենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և կաշառակերության թվերը նախահեղափոխական՝ 2017 թվականին և հաջորդ թվականներին։ Համաձայն այդ թվերի՝ հեղափոխության տարում իսկ կոռուպցիոն հանցագործությունները կրկնապատկվել են, կաշառակերությունը՝ եռապատկվել, իսկ նախորդ տարի՝ 2023 թվականին, կաշառակերությունն աճել է ավելի քան կրկնակի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ ավելի քան կիսով չափ։

Մանրամասն՝ ինֆոգրաֆիկայով:

Նմանատիպ նյութեր

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությամբ և այն դիտարկում է որպես Իսրայելում նախընտրական շրջանի մաս։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկացի...

Վարդևանյանը տասնյակ մարդկանց աջակցություն է տրամադրել առանց որևէ փոխհատուցման․ Նարեկ Կարապետյան

  «Պարոն Վարդևանյանը որպես մասնագետ՝ իմ համար բավականին բարձր սանդղակի մասնագետ է, և բացի մասնագիտական իր տվյալներից՝ ունի նաև գաղափարական հենք։ Շատերը փորձեցին ներկայացնել, որ նա աշխատում է հիմնականում ֆինանսապես ապահովված մարդկանց...

Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան 

Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ «Մի դեպքում՝ Ալիևի պարտադրանքով սահմանադրության փոփոխության հարցն է,...

Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան

Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավայրից ուղերձ է հղել, որտեղ ասվում է․ «Քանի որ վերջին շրջանում փորձ է արվում բարեգործությունը ներկայացնել այլ մեկնաբանություններով, ուզում եմ իմ մտքերը ներկայացնել այս կարևոր հարցի վերաբերյալ։ Տարիներ առաջ ասել եմ ու հիմա...

Թաթարստանը սգո օր է հայտարարել

Թաթարստանը սգո օր է հայտարարել

Ուկրաինական դրոնները Նիժնեկամսկում հարձակվել են արտադրական և քաղաքացիական օբյեկտների վրա, կան զոհեր, հաղորդում է Ռիա Նովոստին։ Թաթարստանը սգո օր է հայտարարել Նիժնեկամսկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվածների համար, հայտնում է հանրապետության ղեկավարի...