Առաջիկայում սպասվում են քաղաքական զարգացումներ, որոնց պետք է միասին դիմագրավենք․ Իշխան Սաղաթելյան

5 Մարտի, 2024

«Առանց չափազանցնելու, դրված է ՀՀ պետականության գոյության հարցը»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ մարտի 3-ին Չարենցավանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Չարաբաստիկ պատերազմից հետո ակնհայտ էր, որ մեր մեջքը շտկելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու, երկիրն ազգային ուղեգիծ վերադարձնելու համար այն իշխանությունը, որ բերեց պատերազմ ու պարտութուն, պետք է հեռանա։ Նախորդ 3,5 տարիների ընթացքում մեր գլխավոր օրկարգը եղել է իշխանափոխութունը, որովհետև մեր համոզմամբ, այն իշխանությունները, որ երկիրը բերել-հասցրել են էս իրավիճակին, դրանցով հնարավոր չէ դուրս գալ։ 

Մենք միասին անցնող 3,5 տարիների ընթացքում պայքարել ենք։ Ցավոք, էն օրակարգը, որ մեր առջրև դրել ենք, համաժողովրդական աջակցություն չի ստացել, և երկիրն այս օրին հասցրած խմբակը շարունակում է գտնվել իշխանության ղեկին»,- ասել է Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ 3,5 տարի առաջ տված գնահատականը մնում է արդիական՝ «ՀՀ-ում ոչ հայկական իշխանություններ են, որոնք շարունակում են թշնամական ծրագրեր իրագործել»։

«Մեզանից պահանջվում են գերջանքեր գործադրել, որովհետև առաջիկայում կան ծանր հավանական քաղաքական զարգացումներ, որոնց պետք է միասին դիմագրավենք»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությամբ և այն դիտարկում է որպես Իսրայելում նախընտրական շրջանի մաս։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկացի...

Վարդևանյանը տասնյակ մարդկանց աջակցություն է տրամադրել առանց որևէ փոխհատուցման․ Նարեկ Կարապետյան

  «Պարոն Վարդևանյանը որպես մասնագետ՝ իմ համար բավականին բարձր սանդղակի մասնագետ է, և բացի մասնագիտական իր տվյալներից՝ ունի նաև գաղափարական հենք։ Շատերը փորձեցին ներկայացնել, որ նա աշխատում է հիմնականում ֆինանսապես ապահովված մարդկանց...

Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան 

Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ «Մի դեպքում՝ Ալիևի պարտադրանքով սահմանադրության փոփոխության հարցն է,...

Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան

Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավայրից ուղերձ է հղել, որտեղ ասվում է․ «Քանի որ վերջին շրջանում փորձ է արվում բարեգործությունը ներկայացնել այլ մեկնաբանություններով, ուզում եմ իմ մտքերը ներկայացնել այս կարևոր հարցի վերաբերյալ։ Տարիներ առաջ ասել եմ ու հիմա...

Թաթարստանը սգո օր է հայտարարել

Թաթարստանը սգո օր է հայտարարել

Ուկրաինական դրոնները Նիժնեկամսկում հարձակվել են արտադրական և քաղաքացիական օբյեկտների վրա, կան զոհեր, հաղորդում է Ռիա Նովոստին։ Թաթարստանը սգո օր է հայտարարել Նիժնեկամսկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվածների համար, հայտնում է հանրապետության ղեկավարի...