Երևանում պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում․ վիրավոր կա

28 Նոյեմբերի, 2026

Այսօր՝ նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արզումանյան 3/3 շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապ բուժօգնության հերթապահ բուժանձնակազմը տեղում մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոխրի վերածված ավտոմեքենայի, հրդեհի հարևանությամբ կայանված ու ջերմահարված «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունները։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մոտ 200-300 մետրից լսել են պայթյունի ձայնը, ապա մոտեցել և տեսել, թե ինչպես է ավտոմեքենան վառվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 42-ամյա Մհեր Մանուկյանն է։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի և փաստաբան Վարդան Ալոյանի ասուլիսը

  Տեղի է ունենում ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի և փաստաբան Վարդան Ալոյանի ասուլիսը։ Թեմա - «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ:...

Ջերմաստիճանը 7-9 աստիճանով կնվազի

Ջերմաստիճանը 7-9 աստիճանով կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և...

Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները

Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները

Նոյեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։05-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «որովայնի փակ վնասվածք» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ...

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ, իսկ ազոտի երկօքսիդի պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին հայտնում են...

33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը. «Հրապարակ»

33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն շատ ու շատ միջազգայնագետների եւ ԱԳՆ աշխատակիցների, Հայկ Դարբինյանը, որն ԱԳՆ աշխատակից է եւ 2017 թվականին է դիվանագիտական ակադեմիան ավարտել, արդեն երկու անգամ արտերկրում ծառայության է եղել: Ապա վերադարձել է, դարձել ԱԳՆ...