«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ»

28 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի շուրջ ստեղծված աղմուկը ավելի ուշագրավ հանգամանքներ ունի, քան պաշտոնական հաղորդագրությամբ ներկայացված «հաքերային հարձակման» վարկածն է։ Ամեն ինչ սկսվել է Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում տեղի ունեցած միջադեպից։

Նոյեմբերի 15-ի եթերում արձանագրված վիրավորական արտահայտությունների և ֆիզիկական բախման դրվագների առնչությամբ ՀՌՀ-ն քննադատական հայտարարություն էր տարածել։ Դրան արձագանքած լրագրող Ամասիա Հովհաննիսյանը Հանձնաժողովի գրառման տակ ընդամենը գրել էր՝ «Հա, հետո՞»։ Սակայն ՀՌՀ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջի անունից ստացված պատասխանը բոլորովին այլ բնույթի էր. «Հետո քաչալ Պետո…»։ Այս արտահայտությունը սոցցանցերում բուռն քննարկումների առիթ դարձավ։ Պետական կառույցի պաշտոնական էջից նման ոճի արձագանքն առաջացրեց հարցեր ոչ միայն Հանձնաժողովի հաղորդակցության մշակույթի, այլև կառույցի ղեկավարության պատասխանատվության վերաբերյալ։

Իրավիճակն ավելի հետաքրքիր դարձավ նոյեմբերի 18-ին, երբ ՀՌՀ-ն հայտարարեց, թե իր պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել են։ Ըստ Հանձնաժողովի՝ դրա հետևանքով իր անունից մեկնաբանություններ են տեղադրվել, ինչպես նաև փորձեր են եղել սահմանափակելու տարբեր հրապարակումների մեկնաբանությունների հնարավորությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել, թե երբ, ինչպես է կոտրվել, ինչպես է հասանելիությունը վերականգնվել էջին, բայց որևէ պատասխանատուի անուն կառույցից չէին նշել։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպի իրական հանգամանքները կարող են միանգամայն այլ լինել։ Մասնավորապես՝ այն, որ անձնական և աշխատանքային ֆեյսբուքյան էջերի միջև շփոթություն է տեղի ունեցել, և ՀՌՀ նախագահի անձնական բնույթի արձագանքը պատահաբար հայտնվել է ՀՌՀ-ի պաշտոնական էջում։

Ստացվում է՝ մի կողմից Հանձնաժողովը հանրային հեռարձակողին հիշեցնում է էթիկայի և մասնագիտական պատասխանատվության մասին, մյուս կողմից՝ պաշտոնական էջում հայտնվում է «Հետո քաչալ Պետո…» կառույցի համար անհարիր արտահայտությունը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժողովուրդ» թերթի՝  28․ 11․ 26թ համարում;

Նմանատիպ նյութեր

33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը. «Հրապարակ»

33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն շատ ու շատ միջազգայնագետների եւ ԱԳՆ աշխատակիցների, Հայկ Դարբինյանը, որն ԱԳՆ աշխատակից է եւ 2017 թվականին է դիվանագիտական ակադեմիան ավարտել, արդեն երկու անգամ արտերկրում ծառայության է եղել: Ապա վերադարձել է, դարձել ԱԳՆ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով պայմանավորված՝  Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ...

Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ  տեղեկությունններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանում գործող...

43 մլն դրամ, տարիների քննարկումներ. ոչ մի արդյունք․ «Ժողովուրդ»

43 մլն դրամ, տարիների քննարկումներ. ոչ մի արդյունք․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Սևանի «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև թերակղզի ճեմուղի կառուցելու հարցը կրկին օրակարգ է բերվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի՝ ծրագրի...

ՀԱՊԿ-ում նորմալ չեն համարում Երևանի ներկայիս կարգավիճակը. Մասադիկով

ՀԱՊԿ-ում նորմալ չեն համարում Երևանի ներկայիս կարգավիճակը. Մասադիկով

Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ՏԱՍՍ-ին և «Եվրազիմուտ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ «ՀԱՊԿ-ում նորմալ չեն համարում Երևանի...