Տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել

20 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գ-1» թաղամասի հասցեներից մեկում գտնվող տանը ամուսինը, գտնվելով տնային կալանքի տակ, ծեծի է ենթարկել կնոջը, փորձել է խեղդել, ինչպես նաև իր մոտ ունի անհայտ տեսակի հրազեն, հաղորդում է Shamshyan.com—ը։

Տեղում իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, Աջափնյակ վարչական շրջանի հասցեներից մեկում գտնվող տանը կենցաղային և անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վարչական հսկողության տակ գտնվող 37-ամյա Տ․ Թ․-ն, անչափահաս որդու՝ 5-ամյա Տ․ Թ․-ի ներկայությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ 34-ամյա Մ․ Ս․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով աջ ձեռքի դաստակի արտաքին հատվածի վնասվածք։

Նա նաև փորձել է խեղդել կնոջը, ինչի հետևանքով վերջինիս պարանոցի աջ և ձախ հատվածներում առաջացել են քերծվածքներ և կարմրածություն։

Մաշտոցի համայնքային ոստիկաններին կինը հայտնել է, որ ամուսինը իր մոտ առկա ատրճանակն ուղղելով իր վրա՝ սպառնացել է սպանել իրեն, ինչն ինքը իրական է ընդունել։

Առողջությանը վնաս պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Տ․ Թ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Քրեական վարույթի շրջանակներում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս «Գ-1» թաղամասի տներից մեկի հարակից բակում՝ աստիճանների տակ, հայտնաբերվել է մարտական «Մակարով» տեսակի, առանց գործարանային համարների ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով։

Նմանատիպ նյութեր

Վեճ՝ փաստաբանների և դատավորի միջև նիստի ժամանակ

  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների հակասահմանադրական գործով դատական նիստի ընթացքում վիճաբանություն ծագեց դատավոր Սարգիս Պետրոսյանի և փաստաբաններ Արամ Օրբելյանի ու Միհրան Պողոսյանի միջև։ Պատճառն այն էր, որ փաստաբանները...

Եռակողմ հանդիպումը դրական արձագանքների է արժանացել Ռուսաստանում, Չինաստանում և ԱՄՆ-ում

Եռակողմ հանդիպումը դրական արձագանքների է արժանացել Ռուսաստանում, Չինաստանում և ԱՄՆ-ում

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը և դրա արդյունքներով ընդունված հռչակագիրը դրական արձագանքների են արժանացել մի շարք երկրներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով տարբեր երկրների...

Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ

Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ

Ուրբաթ վաղ առավոտյան Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Կիևին, ինչպես նաև Ուկրաինայի այլ քաղաքներին ու շրջաններին։ Կիևի քաղաքապետի խոսքով՝ Դնեպր գետի վրայով անցնող երեք կամուրջ է վնասվել։ Այս մասին գրում է BBCnews-ը։ «Մայրաքաղաքի ուղղությամբ...