Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

14 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական ապտակը հասցրին ամեն առիթով շնչակտուր Եվրոպա սլացող Նիկոլ Փաշինյանին։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում, որին շուրջ չորս տասնյակ եվրոպական պետությունների ներկայացուցիչներ էին մասնակցում, ընդամենը 9 պետություն է Հայաստանին աջակցող հայտարարություն ընդունել։

Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի, Միացյալ Թագավորության ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի նախագահները եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։ Գերմանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների նախագահների հետ միասին նրանք հանդես են եկել մի հայտարարությամբ, որն ավելի շուտ ոչ այնքան ՀՀ-ին աջակցելու, որքան Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարություն է․ «Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Չնայած Ռուսաստանի բազմաբնույթ միջամտություններին՝ դրանք հնարավորություն տվեցին հայ ժողովրդին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության եւ Եվրոպայի հետ սերտ կապերի։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրվող ուղղակի քաղաքական եւ տնտեսական ճնշումները շարունակաբար ուժեղանում են։

Ռուսաստանը Հայաստանի արտահանման նկատմամբ աննախադեպ սահմանափակումներ է կիրառել եւ այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումները որպես ահաբեկման միջոց օգտագործել։ Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ հնարավորություն տալու Հայաստանին՝ պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ ազատորեն ընտրել սեփական ապագան»։

Նրանք պատրաստակամություն են հայտնում աջակցել տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մի բան, որ խոստանում էին ամիսներ առաջ, սակայն, ինչպես տեսնում ենք, հայկական ապրանքներն այդպես էլ չեն հասնում եվրոպական շուկաներ եւ դժվար էլ հասնեն, քանի որ Եվրոպան էլ է տեսնում Փաշինյանի քաղաքական աճպարարությունները։ Դիցուք, նույն օրը ԵՄ 9 երկրների ընդունած հայտարարությունից առաջ Դուբլինում շուրջ 40 եվրոպական պետությունների կողմից հակառուսական «խարտիա» է ստորագրվել, որին Հայաստանը չի միացել։ Փաստաթուղթը ստորագրած երկրներն «ամենավճռական կերպով» դատապարտել են «Մոսկվայի ուժեղացող հիբրիդային արշավները» եւ հայտնել այդ սպառնալիքներին դիմակայելու ու տեղեկատվական միջամտության դեմ պայքարելու մտադրության մասին։ Թե ինչու պաշտոնական Երեւանը չի միացել այդ փաստաթղթին, երբ առավոտից երեկո ՔՊ-ականները ճամարտակում են, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղում, երեկ ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԳՆ մամուլի ծառայությունները չեն մեկնաբանել: Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան փոխանցել են, որ մեկնաբանություն չունեն։

Փաստորեն, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հայտը քաղաքացիական ՀԿ-ների «ջեբը գցած» եւ Պուտինի մոտ արդարացող Նիկոլ Փաշինյանը մի կողմից ամեն ինչ անում է բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ փչացնելու եւ խզելու համար, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ էլ չի ինտեգրվում։ Արտաքին քաղաքական կողմնորոշումներում նա, թերեւս, առաջնորդվում է օրվա կուրսով՝ որտեղ նժարը ծանր է, այդ կողմն է թեքվում՝ երկիրը տանելով նորանոր արկածախնդրությունների: Կամ էլ Փաշինյանը որոշել է, որ Հայաստանը կարող է աշխարհի քարտեզի վրա յուրօրինակ Ռոբինզոն Կրուզո դառնալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում դեղատուն մտնող քաղաքացին, բնականաբար, ենթադրում է, որ դեղատան վաճառասեղանին դրված դեղն անցել է պետական վերահսկողության անհրաժեշտ ընթացակարգերը, դրա ծագումն ու որակը ստուգելի են, իսկ դրա վաճառքը թույլատրված։ Սակայն մեր ձեռքի...

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական ապրանքների արտահանումների արգելքից մեծապես տուժելու են նաեւ խաղողագործները։ Մի շարք խաղողագործներից ահազանգ ենք ստացել, որ մթերումների գումարները մասնավոր ընկերությունները չեն վճարում կամ չնչին փող են տալիս՝ ասելով, թե գումարի 80...

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը ուսումնասիրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի անդամ Բագրատ Վարդանյանի անցած ուղին և 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու համար՝...

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը նախօրեի ճեպազրույցում, անդրադառնալով բանտում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան մասին հարցին, հուզվեց և կիսատ թողեց ասուլիսը: «Շատ նուրբ, էմոցիոնալ հարց է, ու ցավալի է, որ թիրախավորվում են նաև...

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունների կողմից հետևողականորեն շրջանառության մեջ դրվող «գաղափարախոսական» թեզերը, որոնք փաթեթավորվում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հայեցակարգի ներքո, իրականում ուղղված են հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների...