Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է. օգտատեր

11 Նոյեմբերի, 2026

Օգտատեր Աննա Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանի որ դեպքըլայն հնչեղություն ստացավ, պարտավոր եմ տեղյակ պահել նաև զարգացումների մասին։ 
Քիչ առաջ երկարատև զրույց ունեցա «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ։ Ուզում եմ հատուկ ընդգծել նրա պատրաստակամությունը՝ միշտ լսելու, կապի մեջ լինելու և կատարվածը հնարավորինս օբյեկտիվ հասկանալու համար։ Ցավոք, պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ, որոհետև, ի բարեբախտություն հսկիչի, ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը։

Ահա թե ինչպես․ ըստ նրա՝ իմ 13 տարեկան աղջիկն «ասել է, որ ինքը 17 ՏԱՐԵԿԱՆ Է» (դրա համար էլ իբր անձնագիր է պահանջել)։ Իսկ հաջորդ «արտառոց» պնդմամբ՝ երեխային ոչ թե ինքն է իջեցրել, այլ աղջիկս է ասել, թե «ինքն ԱՅՍՏԵՂ Է ԻՋՆՈՒՄ»։

Եվ սա այն դեպքում, երբ ավտոբուսը գտնվել է «Ռոսիա» կինոթատրոնի կանգառում, իսկ մենք բնակվում ենք Ավանում․․․
Այստեղ է, որ տրամաբանությունը վերջնականապես ավարտվում է, քանի որ նույն «չիջեցնող» տիկինը երևի մոռացել էր, որ ինձ հետ հեռախոսազրույցում ուղղակիորեն ասել էր, որ ինքն է իջեցրել երեխային՝ քարտը լիցքավորելու համար։ Դե արի ու ապացուցիր, որ ապացուցես․․․ Փաստորեն, ըստ հսկիչի վարկածի, իմ երեխան ո’չ իր տարիքը գիտի, ո’չ տան տեղը, ոչ էլ երևի անունը։ Հավանաբար արդեն պետք է մտածեմ, որ այդ տիկինն ինքն էլ առհասարակ գոյություն չի ունեցել, և երեխայիս երևակայության արդյունքն է եղել․․․
Ցավալի է, բայց ևս մեկ ԿԵՂԾԻՔ ջրից չոր դուրս կգա։ Եվ դրանում վստահ եմ, որովհետև ունեմ բոլոր օբյեկտիվ պատճառները մտածելու, որ նա նույնիսկ հասարակ դիտողության անգամ չի արժանանա։
«Շնորհակալություն» տեսախցիկների բացակայությանը»։

Նմանատիպ նյութեր

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը

  Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը...

Արևմտյան մի շարք երկրներ nրս են հայտարարել ՌԴ քաղաքացիների նկատմամբ. ՀՀ-ն բացառություն չէ․ Զախարովա

Արևմտյան մի շարք երկրներ nրս են հայտարարել ՌԴ քաղաքացիների նկատմամբ. ՀՀ-ն բացառություն չէ․ Զախարովա

Արևմտյան մի շարք երկրներ ամբողջ աշխարհում «բառացիորեն որս են հայտարարել» Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, և Հայաստանը բացառություն չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին ներկայացվող...

Ռուսաստանը և Ուկրաինան կարևոր առաջընթացի են հասել․ Քուշներ

Ռուսաստանը և Ուկրաինան կարևոր առաջընթացի են հասել․ Քուշներ

Ռուսաստանը և Ուկրաինան կարևոր առաջընթացի են հասել, և Աբու Դաբիում բանակցությունները լուրջ և անկեղծ էին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները։ Նշենք, որ ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտնել էր, որ Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի...

Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասցնելը

Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասցնելը

Անթալիայում COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Թուրքիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Անթալիա և մասնակցությունն Առաջնորդների...