Նոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Նշված խաչմերուկում Հերացու փողոցի կողմից դեպի Սարալանջի պողոտա ուղղության ձախ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ ուղղությամբ, նախկինում գործող միայն ուղիղ ուղղության փոխարեն, ինչպես նաև նշված գոտուց կարգելվի հետադարձը»,- ասված է հաղորդագրության մեջ:





