«Alpha Media Centre»-ում տեղի է ունենում պանելային քննարկում՝ «Նպատակաուղղված շրջադարձ․ Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում և նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագիրը» թեմայի շուրջ: Քննարկման կենտրոնական թեմաներից մեկը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստն է, որտեղ կարող է քննարկվել կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության ֆորմատի հարցը։
Բանախոսներն են՝
Գրիգոր Բալասանյան — միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ,
Արման Գրիգորյան — ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր,
Տիգրան Քոչարյան — Alpha News-ի գլխավոր խմբագիր, մեդիափորձագետ,
Բենիամին Մաթևոսյան — Alpha News-ի քաղաքական վերլուծաբան (մոդերատոր)
Անդրեյ Արեշև (Ռուսաստան) — քաղաքագետ, «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ,
Ալեն Ղևոնդյան- քաղաքագետ
Սքոթ Ուիլյամ Ռիտեր — ամերիկացի ռազմական գործիչ, ծովային հետևակի նախկին հետախույզ, Իրաքում ՄԱԿ-ի զինաթափման հարցերով նախկին տեսուչ
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։





