Ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

8 Նոյեմբերի, 2026

Երևանում նոյեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 8-9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9- ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով:

Նմանատիպ նյութեր

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հայաստանի համար ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց։ Այս մասին ասել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սփյուռքի գործերի գլխավոր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Պանելային քննարկում՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի և նոյեմբերի 9-ի մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Պանելային քննարկում՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի և նոյեմբերի 9-ի մասին

«Alpha Media Centre»-ում տեղի է ունենում պանելային քննարկում՝ «Նպատակաուղղված շրջադարձ․ Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում և նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագիրը» թեմայի շուրջ: Քննարկման կենտրոնական թեմաներից մեկը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստն է, որտեղ կարող է...

Մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում

Մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում

Այսօր մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:40-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։ Shamshyan.com-ի...

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Նշվում է, որ կղզում առնվազն չորս պայթյուն է որոտացել, թիրախավորվել են մի քանի օբյեկտներ։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը չի բացառում, որ...

Մենք չենք կարող աշխարհաքաղաքական իրավիճակների սրացումների մշտական զոհը դառնալ․ Նարե Սիմոնյան 

«Նոյեմբերի 9-ի՝ 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների դադարեցման և եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է վեց տարի։ Այս վեց տարիների ընթացքում արցախահայության և ընդհանրապես հայ ժողովրդի կյանքում բազմաթիվ ցավալի ու ողբերգական...