Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

6 Նոյեմբերի, 2026

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում, քաղաքական պատասխանատվություն և միասնական օրակարգի շուրջ կառուցողական համագործակցություն։ Համոզված ենք, որ ազգային ինքնության, պետականության, անվտանգության, արժանապատվության և իրավունքների պաշտպանության հարցերը չեն կարող ունենալ մասնակի կամ տարանջատված լուծումներ։

Միևնույն ժամանակ, ափսոսանք ենք հայտնում, որ այս կարևոր նախաձեռնության քննարկմանն ու ձևավորմանը ներգրավված չեն եղել Արցախի իշխանությունները։ Մինչդեռ Արցախի հարցը, արցախահայության իրավունքների պաշտպանությունն ու բռնի տեղահանված ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը Հայաստանի ազգային օրակարգի անբաժանելի բաղադրիչներն են և չեն կարող դուրս մնալ համազգային նշանակության որևէ գործընթացից։

Համազգային միավորումը չի կարող ամբողջական լինել, եթե դրա ձևավորման և գործունեության շրջանակում տեղ չի գտնվել Արցախի ներկայացվածության ու ձայնի համար։ Արցախի հարցը միայն արցախահայության հարցը չէ․ այն հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է։

Հույս ունենք, որ հետագա գործընթացներում այս բացը կշտկվի, և Արցախի Հանրապետության իշխանությունները ևս հնարավորություն կունենան իրենց մասնակցությունն ու ներդրումն ունենալու համազգային առաջնահերթությունների շուրջ ձևավորվող համագործակցությանը»։

Նմանատիպ նյութեր

Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում, բայց մենք ցույց տվեցինք, թե ով, ով է․ Ալիև

Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում, բայց մենք ցույց տվեցինք, թե ով, ով է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ, այցելել է  Հաղթանակի հուշարձան և ծաղկեպսակ դրել։ Այնուհետև նա շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին և ելույթ ունեցել՝ կրկին հնչեցնելով հակահայկական հայտարարություններ։ Ինչպես հայտնում է APA-ն,...

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա

Նոյեմբերի 7-ին ժամը 23։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով կցորդիչով բեռնատարը չի կարողանում երթևեկել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական...

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։...

Ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Երևանում նոյեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...

Ոստիկանությունը Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք դի

Ոստիկանությունը Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք դի

Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը ոստիկանները երեք մարդու՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Դեպքի վայրում իրականացվում են քննչական գործողություններ։ Polsat News-ի...