Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն. «Փաստինֆո»

3 Նոյեմբերի, 2026

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարել է Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ հայտարարելով նկատողություն։ Գրում է «Փաստինֆոն»:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ։ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։

Ըստ ԱՆ-ի՝ քրեական գործերից մեկով (խոսքն Արշակ Սրբազանի գործի մասին է խմբ․) նախնական դատալսումների ընթացքում դատավորը կայացրել է բացարկն ընդունելու որոշում այն պատճառաբանությամբ, որ քրեական գործը 2018թ․ հարուցվել և քննվել է Արմավիրի մարզային այն քննչական վարչությունում, որտեղ դատավորը 2008-2020թթ աշխատել է՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Բացի այդ, վարույթի նյութերում առկա է պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշում, որն առնչվում է վարույթով որպես իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի անհետացմանը»։

Նմանատիպ նյութեր

Պահանջում ենք ազատ արձակել կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործերով հետապնդվող բոլոր անձանց․ հայտարարություն

Պահանջում ենք ազատ արձակել կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործերով հետապնդվող բոլոր անձանց․ հայտարարություն

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Այսօր կայանալու է Գագիկ Ծառուկյանի գործով դատավարությունը։ Արդեն չորս ամիս է, ինչ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ազատազրկված է՝ կեղծ մեղադրանքների հիման...

Փաշինյանը խուճապի մեջ է, քանի որ պարտվում է Ալիևի սահմանադրությունն ընդունելու հարցում. «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը խուճապի մեջ է, քանի որ պարտվում է Ալիևի սահմանադրությունն ընդունելու հարցում. «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը խուճապի մեջ է, քանի որ պարտվում է Ալիևի սահմանադրությունն ընդունելու հարցում: Դա է պատճառը, որ նա կրկին իրեն բռնապետ Ալիևի վատ կրկնօրինակի պես է պահում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստանը»։ Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ...

9 մարդու կյանք խլած ավտովթարից մահացածներից երեքը` ամուսիներ են և իրենց 18-ամյա որդին

9 մարդու կյանք խլած ավտովթարից մահացածներից երեքը` ամուսիներ են և իրենց 18-ամյա որդին

Ուշիի ոլորաններում նախօրեին 9 մարդու կյանք խլած ավտովթարից մահացածներից երեքը NEWS.am—ի տեղեկություններով, Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղից էին՝ 50–ն անց ամուսիններ ու իրենց 18-ամյա որդին։ Մահացած տղամարդը ՊՆ-ում էր աշխատում, կոչումով՝ գնդապետ։ Իրենք թեև երկար ժամանակ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Խուզարկություններ Սամվել Կարապետյանի տանը

  Քննչական կոմիտեի քննիչները վաղ առավոտից խուզարկություն են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տանը։ Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ...

Պատրաստ եմ համագործակցել դեմոկրատների հետ․ Թրամփ

Պատրաստ եմ համագործակցել դեմոկրատների հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել դեմոկրատների հետ, որոնց, առաջատար լրատվամիջոցների գնահատականներով, Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով կանցնի Կոնգրեսի վերահսկողությունը։ Գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կաշխատենք դեմոկրատների հետ,...