Հայաստանում, ի դեպ, ամերիկյան դեսպանատան աշխատակազմը բաղկացած է երկուսուկեսից երեք հազար մարդուց։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Փոքր Հայաստանի համար սա ինչպե՞ս է։ Չգիտեմ, գուցե Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, այնտեղ խոհանոցը շատ լավն է, գուցե պարզապես ամերիկացի քաղաքացիներին դուր է գալիս այնտեղ ապրելն ու աշխատելը։ Գուցե դրա համար է, իսկ գուցե նաև այլ պատճառով»,- նշել է նա։






