Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանուն արդարության, ՀՀ Ազգային Ժողովը լիովին արտահայտում է Հայաստանի ժողովրդի առնվազն կեսի վարքագիծը, մտածողությունը, մտահոգությունները, վարվելաձևը, դաստիարակությունը և այլն։
Ինչպես ԱԺ-ում, այնպես էլ հասարակության մեջ շատերը իրար ատում են, շատերը սպասում են հարմար պահի մյուսին խփելու։ Շատերը ուղղակի զրպարտիչ են, ատում են ցանկացածին, ով իրենցից խելացի է, հաջողակ կամ ուղղակի ավելի լավ է ապրում։
Շատերը հայհոյում են, անարգում, թքած ունեն ամեն ինչի վրա…
Շատերը փորձում են դիմադրել, բացատրել, պայքարել, բայց` կամ քիչ են աղմկող փոքրամասնության մեջ, կամ դաստիարակությունը թույլ չի տալիս շանսատակ անելու չափերը կորցրածներին ու բարոյական հետնախորշերից դուրս պրծածներին։
Ու այդ պատկերը պրոյեկտվել է նաև ԱԺ-ի վրա։
Ու քավ լիցի, էնպես չի, որ նշածս բացասականը միայն իշխանականների մոտ է, կամ դրականը միայն ընդդիմության։
Մի խոսքով` հասարակության բևեռացումը դեռ կխորանա ու տեսարանները գուցե առավել հաճախակի կդառնան` կախված օրվա խնդիրներից։
Իսկ մարտերը ԱԺ-ում դեռ կշարունակվեն»:
Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է
Վթարվել է Գյումրի քաղաքը սնող «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար լցվող 1000 մմ-ոց պողպատե ջրագիծը: Այդ մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, տեղեկացնելով, որ քաղաքում արդեն հայտարարվել է ջրանջատում։ «Հաշվի առնելով ջրատարի մեծ տրամագիծը՝ համակարգի ամբողջական...





