Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Եզրափակիչի ճանապարհին 27-ամյա հայ ըմբիշը կիսաեզրափակիչում ուժերը չափեց Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկող դաղստանցի Շամիլ Մամեդովի հետ: Թևանյանը լարված պայքարում առավելության հասավ 2:1 հաշվով: Հատկանշական է, որ երկրորդ մրցափուլի ընթացքում մեր մարզիկը ստացավ մատի կոտրվածք, սակայն վնասվածքով շարունակեց գոտեմարտն ու հաղթական ավարտին հասցրեց այն:






