Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա

28 Հոկտեմբերի, 2026

Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող երեխաներից 2-ը շարունակում են անգիտակից վիճակում լինել։

«7 և 10 տարեկան աղջիկները շարունակում են վերակենդանացման բաժանմունքում գտնվել, դեռ նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր ու շարունակում են անգիտակից լինել։ 13–ամյա աղջկա մոտ էլ նկատվում է դրական դինամիկա, մի քանի օր առաջ վիճակը ծանր էր, այսօր արդեն կարող ենք ասել, որ գնահատվում է միջին ծանրության»,– ասել է Սարգսյանը։

Երեխաներից ամենափոքրը` 11 ամսական աղջնակը, գտնվում է «Ուիգմոր» ԲԿ–ում, որտեղից սակայն որևէ տեղեկություն չտրամադրեցին փոքրիկի առողջական վիճակի մասին` հղում անելով բժշկական գաղտնիքին։

Հիշեցնենք, հոկտեմբերի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին․ կա 2 զոհ, իսկ 5 տուժածներ, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց, ավելի վաղ հայտնի դարձավ, որ երեխաներից մեկը մահացել է։

Նմանատիպ նյութեր

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի

Իսպանիայի Տոլեդոյի նահանգում արագընթաց երկու գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 68-ի, հայտարարել է Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի կառավարությունը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ին։ Եվ 80  մարդ վիրավորվել է։ Վթարը տեղի է ունեցել տեղական...

Ալեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո»

Ալեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները կքննի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի...

Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր

Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր

Հոկտեմբերի 11-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցի 16/3 շենքի...

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների օրը դեռ հայտնի չէ․ Կրեմլը կհայտարարի ամսաթիվը․ Պեսկով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների օրը դեռ հայտնի չէ․ Կրեմլը կհայտարարի ամսաթիվը․ Պեսկով

Կրեմլը կհայտարարի, երբ հայտնի դառնա Աբու Դաբիում Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների միջև Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների անցկացման ամսաթիվը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հիշեցնենք, որ...

«Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք»

«Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Գործարար Նարեկ Նալբանդյանին չի հաջողվել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտ» գործարանի ձեռքբերման գործարքը։ «ԱՄԻՕ» բանկին պատկանող գործարանը սեպտեմբերի 2-ին սնանկության դատարանի աճուրդում վաճառվել էր Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»...