Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։
Մինչդեռ, անցած 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել։
Եվ չնայած դրան՝ դատախազությունն ու քննիչները պահանջում են ևս երկու ամսով երկարաձգել նրանց կալանքը։
Հարցեր, որոնց պատասխանները չունեն ո՛չ դատախազները, ո՛չ քննիչները։
Եթե 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չեք իրականացրել, սակայն պահանջում եք երկարաձգել կալանքը, արդյո՞ք սա չի հաստատում այն պնդումը, որ գործ ունենք բացառապես քաղաքական պատվերի հետ, որից դուք չեք կարողանում հրաժարվել։
Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը։ Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։
Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա ժամը 16։30-ին՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ։
📍Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 3/9»։




