Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել խաղաղության այնպիսի պայմանագրի, որը ռազմական գործողությունների դադարեցում է նախատեսում ռազմաճակատի ներկայիս գծով։
Նրա խոսքով՝ այս տարբերակը պատերազմը կանգնեցնելու իրատեսական ճանապարհ է։
«Ինչպես ձևակերպել էր նախագահ Թրամփը, մենք դա անվանում ենք հրադադար կամ սպանությունների դադարեցում։ Սառեցնել և կանգ առնել։ Եվ, իհարկե, այսօր դա այն նվազագույնն է, ինչ մենք պահանջում ենք Ռուսաստանից»,— հաղորդավար Բրայան Քիլմիդին տված հարցազրույցում ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ակնկալելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից և եվրոպացի դաշնակիցներից։






