Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա

20 Հոկտեմբերի, 2026

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի համար սեպտեմբերի 25-ը կարելի է համարել «սև ուրբաթ»։

Այդ օրը Կենտրոն վարչական շրջանի տարածքում անհայտ անձը կամ անձինք մի իսկական «տոռնադո» են իրականացրել, ինչի հետևանքով մի քանի ժամվա ընթացքում թալանվել են տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 07։30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա Լևոն Հ.-ն և հայտնել, որ Սարյան փողոցի իրենց շենքի բակից գիշերը գողացել են իրեն պատկանող՝ կայանված «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և փորձել են գողանալ նույն բակի բնակիչ 23-ամյա Նազար Խ.-ին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։

Նույնն օրը ժամը 08:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Արամի փողոցի բնակիչ 45-ամյա Վահե Մ.-ն և հայտնել, որ գիշերը գողացել են իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։Արդեն ժամը 10:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 50-ամյա Արմեն Հ.-ն և հայտնել, որ Կողբացի փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները, և իր հարևաններին պատկանող «Kia», «Hyundai», «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները։Ժամը 11:20-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 50-ամյա Նարինե Մ.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում գիշերը գողացել են Պապ թագավոր փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «BYD» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։

Ժամը 11:40-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կողբացի փողոցի բնակիչ 40-ամյա Միքայել Ն.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակից գիշերը գողացել են իրեն պատկանող՝ կայանված «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։Նույն օրը ժամը 12:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 34-ամյա Արեգ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գիշերը գողացել են Կողբացի փողոցում կայանված՝ իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Զաքյան փողոցի բնակիչ 36-ամյա Դավիթ Մ.-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք նշված շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։Ժամը 11:10-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 68-ամյա Ռուբեն Վ.-ն և հայտնել, որ գիշերը գողացել են Պուշկինի 3 հասցեի բակում կայանված՝ իրեն պատկանող «Geely» մակնիշի ավտոմեքենայի զույգ հայելիների ապակիները։Նույն օրը ժամը 12:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 35-ամյա Սարգիս Ս.-ն և հայտնել, որ Նալբանդյան 50 հասցեի բակում կայանված իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային զույգ հայելիների ապակիները։

Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 44-ամյա Անդրանիկ Ի.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Պապ թագավոր փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի զույգ հայելիների ապակիները։

Ժամը 14:30-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 44-ամյա Ալեքսանդր Ա.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Պուշկինի 3 շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային զույգ հայելիների ապակիները։Ժամը 18:50-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 30-ամյա Միլենա Ս․-ն և հայտնել, որ գիշերը Սայաթ-Նովա պողոտայի իրենց շենքի բակից գողացել են կայանված՝ իրեն պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։

Բոլոր դեպքերի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով և փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ թալանված բոլոր ավտոմեքենաների վրա գողը կամ գողերը թողել են տելեգրամյան ալիքի հղում, որպեսզի ավտոմեքենաների սեփականատերերն իրենց հետ կապ հաստատեն ու գնան գործարքի՝ մի տեղ թողնելով գումարը, իրենք էլ վերադարձնեն գողոնը։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում 20-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում ,...

Բավական չէ՝ հայր և որդի կալանավորված են երկու ամիս, իշխանությունների սիրտը ցանկանում է կալանքի շարունակում․ Սևակ Հակոբյան

Բավական չէ՝ հայր և որդի կալանավորված են երկու ամիս, իշխանությունների սիրտը ցանկանում է կալանքի շարունակում․ Սևակ Հակոբյան

Բավական չէ՝ հայր և որդի կալանավորված են երկու ամիս, իշխանությունների սիրտը ցանկանում է կալանքի շարունակում: Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։  «Սա նորություն չէ, նորություն է, որ այդ ամենն արվում է նույն օրը, գրեթե նույն ժամին: Ի դեպ,...

Կա առաջադրանք՝ ամեն գնով անցկացնել Ստամբուլյան կոնվենցիան․ Տիգրան Քոչարյան

Կա առաջադրանք՝ ամեն գնով անցկացնել Ստամբուլյան կոնվենցիան․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․ «Այսպիսի, ոչ պատահական ու իրար վրա, թարմ ու հիմնականում ժամկետանց, որոշ դեպքերում պոստանովոչնի տեսանյութեր էլի կլինեն այս մի քանի ամսվա ընթացքում։ Ինչո՞ւ։ Որովհետև կա առաջադրանք, այս անգամ ամեն գնով անցկացնել Ստամբուլյան...

Եկեղեցին չի կարող լինել առանց հոգևորականության. Տեր Զաքարիա

Եկեղեցին չի կարող լինել առանց հոգևորականության. Տեր Զաքարիա

Եկեղեցին չի կարող լինել առանց հոգևորականության, հայտարարել է Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։ «Հաճախ կարելի է լսել նման արտահայտություն՝ եկեղեցին ընդունում եմ, բայց եկեղեցականներին՝ ոչ։  Հարց է առաջանում՝ կարո՞ղ է եկեղեցին լինել առանց հոգևորականության»,-...

ԵՄ երկրները դժգոհ են ֆոն դեր Լայենի գործողություններից․ FT

ԵՄ երկրները դժգոհ են ֆոն դեր Լայենի գործողություններից․ FT

Financial Times-ի հաղորդմամբ՝ ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններից, քանի որ նա արտաքին քաղաքականության ոլորտում դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից։ Գրում է ՏԱՍՍ-ը։ Թերթի տվյալներով՝ Իտալիան պնդում է բարեփոխումներ իրականացնել, որոնք...