Փորձում եմ պատկերացնել, թե ի՛նչ ապրումներ են ունենում Բաքվի դատարաններում գտնվող մեր հայրենակիցները. Ծառուկյան

19 Հոկտեմբերի, 2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից. «Թեև ես հնարավորին չափ խուսափում եմ խոսել ինձ առնչվող գործի մասին, բայց դատավարության առաջին նիստից հետո ուզում եմ կիսվել մի քանի ապրումներով։

Դատավարության ամբողջ ընթացքում և դրանից հետո մի միտք ինձ հանգիստ չի տալիս։ Փորձում եմ պատկերացնել, թե ի՛նչ ապրումներ են ունենում Բաքվի դատարաններում գտնվող մեր հայրենակիցները։ Հոգեբանական ահռելի ճնշման, բացարձակ մեկուսացման, տեղեկատվական բլոկադայի մեջ այդ մարդիկ ի՛նչ արժանապատիվ են իրենց պահում։ Իրոք, մի վայրկյան պատկերացրեք մթնոլորտը, և թե ընդհանրապես ի՛նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե՛ իրենց, թե՛ Հայաստանը։
Անարդար մեղադրանքը միշտ վատ է, հոգեբանորեն ճնշող։

Բայց ես մտածում եմ՝ ես Երևանում եմ, դահլիճում ու բակում կան ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ, փաստաբաններ, որոնք շատ լավ անում են իրենց գործը, հանրային գործիչներ, իրավապաշտպաններ, լրատվամիջոցներ, որոնք արձանագրում են խախտումները և ցույց տալիս ճշմարտությունը, ես ստանում եմ աջակցության խոսքեր. բոլորովին այլ միջավայր է։ Ի վերջո, գոնե դատարանի դահլիճում կարող եմ տեսնել հարազատ մարդկանց, ընկերներիս։ Նույնիսկ քննիչներն ու դատախազները, որոնք առայժմ չեն ուզում ընդունել, որ անարդարություն է կատարվում, էլի՛ իմ հայրենակիցներն են. հիմա, երբ իմ հանդեպ անարդարություն է կատարվում, մտածում եմ՝ երևի կյանքի այդպիսի փուլ է, գուցե վատ մարդիկ չեն, մի օր իրենք էլ կընդունեն, որ կատարվողը մեղմ ասած այնքան էլ ճիշտ չէ։

Բայց Բաքվի դատարաններում մեր հայրենակիցները, որոնց մեջ նաև իմ ընկերներն են, ամբողջությամբ մեկուսացված են, չունեն որևէ աջակցություն ու այդ պայմաններում նման արժանապատիվ կեցվածքով են հանդես գալիս։

Ի դեպ, իմացա, որ այն դահլիճում, որտեղ մեր դատն է, կայացել է նաև Միքայել Սրբազանի դատավարությունը՝ մարդու, որի հանդեպ ես միշտ ունեցել եմ խոր պատկառանք։ Երևի կյանքում պատահական բաներ չեն լինում։ Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ։ Այս գիտակցումը ինձ տալիս է վստահություն, ուժ, տալիս է անսահման հավատ, որ արդարությունը հաղթելու է։

Շնորհակալություն այն մեծ աջակցության համար, որ ես տեսա, զգացի։ Դատարանի դահլիճում տեսա ինձ հարազատ ու ծանոթ մարդկանց, ինչպես նաև հանրային տարբեր շրջանակներից գործիչների։ Սա տալիս է լրացուցիչ ուժ և վստահություն։

Ազատությո՛ւն Բաքվում պահվող մեր հայրենակիցներին,
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

Նմանատիպ նյութեր

Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Սեպտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով...

Ադրբեջանից Հայաստան և ՀՀ-ից Ադրբեջան արտահանման ծավալները

Ադրբեջանից Հայաստան և ՀՀ-ից Ադրբեջան արտահանման ծավալները

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը 23,45 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ հրապարակված տվյալների՝ 9 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան...

Օտարերկրյա քաղաքացին ընկել է Տիչինայի փողոցի ջրատարը. փրկարարները նրան դուրս են բերել

Օտարերկրյա քաղաքացին ընկել է Տիչինայի փողոցի ջրատարը. փրկարարները նրան դուրս են բերել

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18։43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցին հարակից ջրատարում քաղաքացի կա, չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում 19-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-22-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 24-ին կեսօրից հետո...

Փարիզ, 2024թ․, ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը»․ Նիկողոս Հովհաննիսյան

Փարիզ, 2024թ․, ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը»․ Նիկողոս Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փարիզ, 2024թ․, «Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողություն», ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը», դե, իսկ Փարիզի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչն ասուլիսի ժամանակ ասել էր....