12-ամյա երեխան Երևանի 98 դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան

15 Հոկտեմբերի, 2026

Փաստաբան Ինեսսա Վարդանյանը գրել է.

«Ծնողի փոխանցմամբ՝ իր 12-ամյա երեխան Երևանի թիվ 98  հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ինչի հետևանքով ստացել է գլխուղեղի ցնցում, ձախ ուսահոդի սալջարդ, գերձգվածություն, քթի մակերեսային վնասվածք, քթի սալջարդ, մարմնի վրա ցուցափայտի հարվածի հետքեր…

Դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյան, հանրությունն իրավունք ունի ստանալու հստակ պատասխաններ՝ ի՞նչ եք արել երեխայի անվտանգությունն ապահովելու համար՝ բացի դպրոցը փոխելու առաջարկից, ի՞նչ կոնկրետ միջոցներ եք ձեռնարկել բռնությունը կանխելու և երեխային պաշտպանելու ուղղությամբ, դիմե՞լ եք արդյոք իրավասու մարմիններին…

Դպրոցում երեխայի անվտանգության ապահովումը ձեր հայեցողության հարցը չէ, այլ օրենքով սահմանված պարտականություն, որի անտեսումը կամ ոչ պատշաճ կատարումը պետք է արժանանա իրավական խիստ գնահատականի՝ պատասխանատվության բոլոր հետևանքներով։

Ի դեպ, միջադեպերից մեկի գլխավոր հերոսը ուսուցչուհիներից մեկի թոռն է։ Դեռ այսքանը…

Հ․Գ․ Ծնողը հայտնեց նաև, որ երեխան մի քանի օր է հրաժարվում է դպրոց գնալ…իսկ դպրոցից որևէ մեկը կապ չի հաստատել»։

Նմանատիպ նյութեր

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը չանդրադարձավ խափանման միջոցի փոփոխության հարցին՝ պատճառաբանելով, թե գործող խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 20 օր կա, գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը: «Շնորհակալ ենք բոլոր քաղաքական ուժերի...

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։...

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում «Hyundai Sonata»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ ճակատի բախվել «BMW» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի...

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է հոկտեմբերի 15-ից կասեցնել «Մոդուս Գրանում» ընկերության՝ Ռուսաստան մատակարարումների համար նախատեսված արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը։ Առաջարկվում է սահմանափակումը պահպանել մինչև ռուսական գերատեսչության մասնագետների կողմից...

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։ Այս մասին գրել է Հետքը։ «Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր...