Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովին

14 Հոկտեմբերի, 2026

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի առնչված հանձնախմբերի և վերագրության խմբերի խորհրդաժողովին, հայտնում են Կիլիկիո կաթողիկոսությունից․
«Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) յանձնախումբերու եւ Կեանքի, Արդարութեան եւ Խաղաղութեան Վերագրութեան խումբերու 2026 թուականի միացեալ խորհրդաժողովը տեղի ունեցաւ Հոկտեմբեր ամսուան ընթացքին, Թայլանտի Չիանկ Մայ քաղաքին մէջ, հիւրընկալութեամբ Թայլանտի Church of Christ բողոքական եկեղեցիներուն, համագործակցութեամբ Ասիոյ Եկեղեցիներու Խորհուրդին:
Սոյն ժողովին յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մասնակցեցաւ Գերապատիւ Տ. Հրանդ Ծայրագոյն Վարդապետ Թահանեան, իբրեւ «Ցեղապաշտութեան, այլատեացութեան, դասակարգապաշտութեան եւ ամէն տեսակի խտրականութեան» (Reference Group on Overcoming Racism, Xenophobia, Casteism and all forms of Discrimination) վերագրութեան խումբի անդամ եւ համա-ատենապետ, ինչպէս նաեւ խորհրդաժողովի բանաձեւի յանձնախումբին անդամ:
Կաթողիկոսարանի Հայ Եկեղեցւոյ Համալսարանական Ուսանողներու Միութեան (Հ.Ե.Հ.Ո.Մ.) անդամ Արշաւ Ճէրէճեան, յանուն Կաթողիկութեան, մասնակցութիւն բերաւ յիշեալ համաժողովին՝ որպէս «Կլիմայի արդարութեան եւ կայուն զարգացման եկեղեցիներու յանձնաժողով»ի անդամ (Commission of the Churches on Climate Justice and Sustainable Development), ուր ունեցաւ լիբանանահայ երիտասարդի իր ներդրումը:
Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Միջին Արեւելքի բաժանմունքի պատասխանատու Գարլա Խիժոյեան առանցքային դերակատութիւն ունեցաւ խորհրդաժողովի ծրագրման մէջ: Ան ղեկավարեց նաեւ էքիւմէնիք աշխարհի բերած խաղաղութեան բարոյականութեան առնչուած նիտին՝ Moving Beyond Just Peace and Just War? Reimagining Ecumenical Peace Ethics in an Age of Militarisation and Violence խորագիրով»:

Նմանատիպ նյութեր

Մարզի բնակիչը մեղավոր չէ, որ դուք կառավարել չգիտեք. պատգամավոր

Մարզի բնակիչը մեղավոր չէ, որ դուք կառավարել չգիտեք. պատգամավոր

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանության հերթական ձախողման համար հիմա էլ մարզերի բնակիչնե՞րը պետք է պատասխան տան։ Հիմա էլ որոշել են սահմանափակել մարզերի մեքենաների մուտքը Երևան։ Մարզի բնակիչը Երևան ինչո՞վ պետք է գա։...

Երևանի կառավարումը հասցրել են աղետի. Մարինե Ֆարմանյան

Երևանի կառավարումը հասցրել են աղետի. Մարինե Ֆարմանյան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի երևանցիներ, բացահայտ տեսնում եք մեր մայրաքաղաքում տիրող քաոսը. կեղտոտ օդը, լացելու խցանումները, ագահ շինթույլտվությունները, որոշ լկտիացած և անգրագետ թաղապետերին, որոնք հրապարակայնորեն վիրավորում են բողոքող...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կալանավորը մեկ ամիս հացադուլի մեջ է․ փաստաբանների ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կալանավորը մեկ ամիս հացադուլի մեջ է․ փաստաբանների ասուլիսը

Տեղի է ունենում կալանավորված Աշոտ Բադալյանի պաշտպանների մամուլի ասուլիսը։ Պաշտպանները ներկայացնում են իրավական դիրքորոշում Աշոտ Բադալյանի իրավունքների պաշտպանության և նրա նկատմամբ կիրառված կալանքի վերաբերյալ։ Անդրադառնում են շուրջ 30 օր շարունակվող հացադուլին, դրա...

Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում 14-ի և 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 18-ին,...

Լավրովը Բաքու կմեկնի

Լավրովը Բաքու կմեկնի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 15-ին Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (ԱՓՎՄՀ) 7-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։ «Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի...