ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով հանրաքվե անցկացնելն անիրատեսական է. Փաշինյան

12 Հոկտեմբերի, 2026

Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է, սակայն դրա համար անհրաժեշտ է նաև ԵՄ-ի համապատասխան որոշումը։ Այս մասին «Radio France Internationale»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե ինչ-որ պահի Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն պատրաստ լինի դառնալ ԵՄ անդամ, այդ դեպքում հարցը կրկին կախված կլինի երկու հիմնական սուբյեկտից՝ ԵՄ-ն կցանկանա՞ ընդունել մեզ, և Հայաստանի ժողովուրդը կքվեարկի՞ այդ տարբերակի օգտին»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միայն Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը բավարար չէ, քանի որ Եվրոպական միությունը դեռ պետք է որոշում կայացնի ընդլայնման քաղաքականության վերաբերյալ։

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով նշել է. «Պետք կլինի առնվազն, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամագրվելու հարցով։ Դեռևս մենք չենք դիմել այդ հարցով, հետևաբար հանրաքվե անցկացնելը անիրատեսական է»,-ասաց Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նույնիսկ եթե Հայաստանը համապատասխանի ԵՄ անդամակցության չափանիշներին, բայց չանդամակցի միությանը, միևնույն է՝ երկիրը կշահի, քանի որ կունենա պետություն, որը լիարժեք կհամապատասխանի ԵՄ չափանիշներին։

Նմանատիպ նյութեր

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ

Հոկտեմբերի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 211 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 189 վարորդ, առանց վարորդական...

ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով. Օլիվիե Ֆոր

ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով. Օլիվիե Ֆոր

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորը նշել է, որ ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով: Իր X միկրոբլոգում կատարած գրառման մեջ պատգամավորը մասնավորապես նշել է. «Դաշնակցություն...

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ողջունելով հյուրին՝ Արամ Վարդևանյանը համոզմունք է հայտնել, որ...

«Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները

«Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և բարեկամական խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր...

Փաշինյանը ոչ արևմտամետ է, ոչ ռուսամետ․ Փաշինյանն աթոռամետ է․ Արթուր Խաչատրյան 

«Փաշինյանը ոչ արևմտամետ է, ոչ ռուսամետ․ ինքը աթոռամետ է։ Նա պատրաստ է շատ արագ փոխել իր դիրքորոշումը, որպեսզի կարողանա մնալ իր պաշտոնում։ Հիմա նա նաև շատ լավ հասկանում է, թե ինչ վտանգներով է հղի Եվրասիական ուղղությամբ իրավիճակի սրումը, և...