Երևանում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել հեռախոսը․ Շամշյան

10 Հոկտեմբերի, 2026

Սեպտեմբերի 28-ին ավազակության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 03։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Րաֆֆու փողոցում անհայտ անձը հարվածել է մի կնոջ գլխին և գողացել նրա բջջային հեռախոսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները, որտեղ Երևանի բնակիչ 48-ամյա Նաիրա Դ․-ն հայտնել է, որ ժամը 03։05-ի սահմաններում Րաֆֆու փողոցի 55 հասցեի մոտ անհայտ անձը հարձակվել է իր վրա, հրել, գցել գետնին և հարվածներ հասցնելով՝ իրենից հափշտակել «Samsung A15» մոդելի բջջային հեռախոսը, ապա դիմել է փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 03։05-ի սահմաններում, Րաֆֆու փողոցի 55 հասցեի մոտ Նաիրա Դ․-ի նկատմամբ ավազակություն կատարած անձը Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ս․-ն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, հայտնաբերվել է, ավազակություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն, որտեղ խոստովանել է, որ նշված արարքը կատարել է ինքը՝ միաժամանակ ներկայացնելով իր կողմից հափշտակված «Samsung» տեսակի բջջային հեռախոսը։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Օծվել են Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Օծվել են Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Հոկտեմբերի 10-ին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը, աղոթակցությամբ թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի, Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի և Սևանի հոգևոր հովվության սպասավոր Արժանապատիվ Տեր...

Պայթյուն է որոտացել Ռիադում․ օդանավակայանը փակվել է

Պայթյուն է որոտացել Ռիադում․ օդանավակայանը փակվել է

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, կրկին ենթարկվել է գրոհի։ Դեպքից հետո օդանավակայանը տարհանվել է, Associated Press գործակալությանը հայտնել են տարածաշրջանային երկու պաշտոնյաներ։ Ականատեսի՝...

Ամոթից պետք է գլուխները կախեն․ Ամստերդամը՝ Եկեղեցու հարցով կառավարության զեկույցի մասին

Ամոթից պետք է գլուխները կախեն․ Ամստերդամը՝ Եկեղեցու հարցով կառավարության զեկույցի մասին

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը խայտառակություն է որակում Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության պատվերով կազմված «զեկույցը»։ «Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի։ Այն քաղաքական պայքար...

Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ

Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ընկերակցությամբ, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության...

65-ամյա տաքսու վարորդը ձերբակալվել է 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

65-ամյա տաքսու վարորդը ձերբակալվել է 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

Սեպտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ 20-ամյա կինը Արմավիրի մարզից անհայտ մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Երևան, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը...