11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը․ տղան տեղափոխվել է ԲԿ

8 Հոկտեմբերի, 2026

Սեպտեմբերի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկից «մեջքի տրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 12-ամյա Գ. Պ.-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ալլա Մ.-ն հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, դպրոցում իր որդու՝ Գ. Պ.-ի և վերջինիս դասընկեր՝ 11-ամյա Զ. Վ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս ցուցափայտով հարվածել է որդու ձեռքին, ուսերին և մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանն ու Կատարի դեսպանը քննարկել են խորհրդարանական համագործակցության ընդլայնումը

Արամ Վարդևանյանն ու Կատարի դեսպանը քննարկել են խորհրդարանական համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը և բարեկամական խմբի անդամ Դավիթ Ղազինյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։...

Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան

Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան

Նիկոլ Փաշինյանն այսօր իր ճեպազրույցում ադրբեջանցի զինվորին արդարացնելու ձախողված փորձից հետո, այունամենայիվ, ստիպված եղավ ասել, որ նա հանցագործություն է կատարել, սակայն, փորձեց հավասարության նշան դնել ադրբեջանցի դիվերսանտի և քաղաքական հետապնդման ենթարկվող ՀՀ 2-րդ...

Ռուսաստանից եկող ազդակները բավական մտահոգիչ են․ Լևոն Քոչարյան

  «Այն գործողությունները, այն խոսույթը, որը այս իշխանությունների կողմից արդեն տարիներ շարունակ Ռուսաստանի հանդեպ կիրառվում է, մենք չենք համարում, որ դա բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից։ Իմիջիայլոց, նույն ձև մենք...

Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ

Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ

Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրության հիման վրա՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն իր լիազորությունների...

«Ռուսական երկաթուղիների» նախագահը կժամանի ՀՀ, կքննարկենք և հետևություններ կանենք․ Փաշինյան

  «Էներգետիկան այն ոլորտն է, որ առնվազն 10 տարվա կտրվածքով ենք մենք հարցերը քննարկում։ Երկաթուղու հետ կապված՝ մենք նախորդ նիստին ԵԱՏՄ-ի պայմանավորվածություն ունեցանք, և այդ պայմանավորվածության արդյունքում մյուս շաբաթ «Ռուսական...