Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ

8 Հոկտեմբերի, 2026

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում՝ «Սևանի գաղութի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և  վիրավորների ինքնությունը։

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ և Համբարձում...

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

Ի դեպ, եթե Շաքի գյուղի բնակչուհին չտրվեր մայրական բնազդին և սպասեր ոստիկաններին, ապա ոչինչ էլ չէր լինի։ Նման կարծիք ունի Նիկոլ Փաշինյանը։ Եկեք մի քանի պարզ օրինակով հասկանանք, թե ինչ կլիներ, եթե կինն իսկապես հետևեր Փաշինյանի հորդորին։ Ինչպի՞ն է նրա օրոք...

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց եւ հարցաքննել Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին: Հայտնում է Armlur.am-ը։ Վերջինս դժվարությամբ, բայց կարողացել է պատմել, թե ինչ է կատարվել տանը եւ ինչպես է կյանքի գնով...

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս...

Հայաստանն արտահանման գծով արդեն 1 մլրդ դոլարի կորուստ է կրել․ Թաթուլ Մանասերյան

Հայաստանն արտահանման գծով արդեն 1 մլրդ դոլարի կորուստ է կրել․ Թաթուլ Մանասերյան

Հայաստանն արտահանման ոլորտում արդեն 1 միլիարդ դոլարի կորուստ է կրել անխոհեմ վարքագծի պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։ Ըստ նրա գնահատականի՝ կորուստների մեծ մասը բաժին է ընկել գյուղմթերքի...