Հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ. Շամշյան

6 Հոկտեմբերի, 2026

Սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում,  տվյալ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում երեխայի մորաքույրը փոխանցեց, որ ուսուցչուհին դասարանում հարվածել է երեխային, ինչից հետո վերջինս վախեցած դուրս է վազել դասասենյակից։ Ըստ հարազատի՝ դասարանում այդ պահին մեկ այլ անձ ևս եղել է, որը տեսանելի է նաև առկա տեսագրության մեջ։ Այնուհետև ուսուցչուհին երեխային կրկին դասարան է տարել, որտեղ նորից ֆիզիկական բռնություն է կիրառել նրա նկատմամբ։

Դեպքից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո ուսուցչուհին նրան տարել է սանհանգույց, լվացրել և վերադարձրել դասարան։«Երբ երեխան տուն է հասել, նրա պարանոցին և ձեռքերին հետքեր են եղել, իսկ աչքերը՝ ուռած։ Երեխան այնքան է լացել, որ ընտանիքը ստիպված է եղել նրան տանը պահել։ Սեպտեմբերի 30-ից հետո նա մի քանի օր դպրոց չի հաճախել»,- պատմեց երեխայի մորաքույրը։ Նրա խոսքով՝ ուսուցչուհու կողմից երեխայի նկատմամբ նախկինում ևս հարվածների դեպքեր եղել են, սակայն նման աստիճանի ֆիզիկական բռնություն առաջին անգամ է արձանագրվում։

Դեպքի մասին դպրոցի տնօրենությունը տեղեկացել է հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին։ Տնօրենը երեխային և նրա մորը հրավիրել է դպրոց՝ փորձելով կարգավորել ստեղծված իրավիճակը (հարազատը դրական է գնահատել տնօրենի վերաբերմունքն ու ջանքերը)։ Սակայն, ըստ հարազատի, ուսուցչուհին հերքել է ծեծի հանգամանքը և զրույցի ընթացքում վիրավորական արտահայտություններ է հնչեցրել երեխայի մոր հասցեին՝ անդրադառնալով նրա ընտանիքին և երեխաների դաստիարակությանը։Հարազատի փոխանցմամբ՝ ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ մայրը չի ցանկանում, որպեսզի ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ Փոխարենը պահանջում են, որ նա հեռացվի դպրոցից և այլևս չաշխատի երեխաների հետ։ Ընտանիքը դիմել է նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից, սակայն, պատասխանել են, որ մեկ ծնողի բողոքի հիման վրա ուսուցչին աշխատանքից ազատելն անհնար է, և անհրաժեշտ է առնվազն յոթ ծնողի բողոք։

«Չեմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի բողոքող ծնողների թիվը։ Եթե ուսուցչուհին մի քանի երեխայի է հարվածել, դա նորմա՞լ է, իսկ յոթերորդ երեխայի դեպքում նոր պե՞տք է պատասխանատվության ենթարկվի»,- վրդովված նշեց հարազատը։

Նա նաև հայտնեց, որ դեպքից հետո ուսուցչուհին ոչ աշխատանքային օրով՝ շաբաթ օրը, ծնողական ժողով է կազմակերպել և ծնողներին հորդորել երեխաներին ասել, որ իրենք որևէ բան չեն տեսել և չեն լսել։

«Այսօր իմ քրոջ բալիկն է, վաղը կարող է լինել իմ բալիկը կամ մեկ ուրիշի երեխան։ Նման դեպքերը պետք է կանխվեն»,- եզրափակեց նա՝ հավելելով, որ ընտանիքը ցանկանում է, որպեսզի դեպքը ստանա իրավասու մարմինների պատշաճ ուշադրությունը։

Նմանատիպ նյութեր

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։...

Սամվել Կարապետյանի արածի ուղիղ 1%-ը հենց անեք` կխնդրեմ, որ ձեզ ընդունի. Ղազինյանը՝ Ռուբինյանին

  «Հայաստանի Հանրապետության նկատմամբ կա մինիմում անլուրջ վերաբերմունք ձեր բարեկամ, ձեր կիրթ բարեկամի կողմից, և դա փաստ է։ Որպես իրավաբան՝ չեմ կարող պնդում անել, որ դա դիվերսիոն գործողություն է եղել, չնայած՝ ամեն մարդ կարող է իր մեջ...

Անցնող տարիներին ինչին կպել է իշխող մեծամասնությունը՝ ՔՊ-ն, քանդել է․ Աննա Գրիգորյան 

«Ազգային ժողովի օրակարգ է բերվել հակասահմանադրական մի գործընթաց։ Չի կարող Ազգային ժողովը քննարկել եկեղեցու ներքին կյանքը։ Եվ սա ոչ թե իմ կարծիքն է կամ իմ վերաբերմունքն է դրա նկատմամբ, այլ որովհետև օրենքն է այդպես ասում։ Հայաստանի...

Ձեր այս գործողությունները բերելու են եկեղեցու շուրջ մոբիլիզացիայի․ Քրիստինե Վարդանյան

  «Քրիստինե Վարդանյանը պարբերաբար ստիպված է լինում իր համար էլ տհաճ ձեր վրա ձայնը բարձրացնել, որովհետև դուք չարաշահում եք վարողի ձեր բոլոր իրավունքները։ Ես շատ վատ բան եմ ասելու, բայց եթե դուք այս տեմպերով շարունակեք, հասարակությունը...