Բերդ համայնքի նախկին ղեկավար լցակայաններն են փակել. «Հրապարակ»

1 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն փակել է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։

Մանուչարյանը, հիշեցնենք, իրավապահների թիրախում հայտնվեց Բերդ համայնքի ընտրություններից առաջ, սակայն նրա ղեկավարած դաշինքը մասնակցեց եւ հաղթեց ընտրություններում: Նրան մի անգամ կալանավորել են 2021-ին, ապա՝ 2022-ին` ավագանու նիստից առաջ, երբ ավագանին պետք է համայնքապետ ընտրեր:

Մանուչարյանը ստիպված եղավ հրաժարվել մանդատից, բայց համայնքապետ ընտրվեց նրա ցուցակի երրորդ համարը, քանի որ երկրորդ համարն էլ էր կալանավորված: Մանուչարյանին առաջադրված մեղադրանքներից մեկով դատարանը նրան արդարացրել է, մյուս վարույթները շարունակվում են, այդ թվում` ապօրինի գույքի բռնագրավման վարույթը:

Մենք փորձեցինք զրուցել Հարություն Մանուչարյանի հետ, սակայն նա անհասանելի էր։ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության հասցեների նկատմամբ կիրառվել են ժամանակավոր սահմանափակումներ՝ քննչական եւ վարույթային գործողություններ իրականացնելու նպատակով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...

Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան 

  «Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի...

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի գործող իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին 2026 թվականի սեպտեմբերի...

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում.  լրագրող

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում. լրագրող

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում (կամ, առերևույթ յուրացնում) սեփական փիառի համար տարբեր անիմաստ միջոցառումների միջոցով։ Բայց էդ փողը օդից չի։ Էդ ամենը քաղաքացիների գրպանից ա։ Ու հետո պարզվում ա, որ պետք...