Տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ կարտինգի դպրոցի գործունեության խաթարման, մարզիկների մարզումների ընդհատման և աշխատակիցների աշխատանքային խնդիրների վերաբերյալ։ Ասուլիսը տեղի է ունենում Play City-ում։
Կարտինգի դպրոցի տնօրեն և մարզիչ Ռոդիոն Կռիլովը ներկայացնում է Sodi world series միջազգային մրցումների և վարկանիշավորման համակարգի և Play City-ի համագործակցության խնդիրները։ Բացի այդ, դպրոցի գործունեության խաթարման պատճառով մարզիկները չեն կարողանում պատրաստվել հոկտեմբերին սպասվող կարտինգի մրցմանը։
Ասուլիսի մասնակիցներն են՝
Ռոդիոն Կռիլով — դպրոցի ղեկավար, սպորտային ակումբի ղեկավար մարմնի անդամ, Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիաի անդամ, մրցավար, մարզիչ, մրցաշավորդ
Էդգար Կույումչյան — Play City համալիրի մենեջեր, մրցույթների և սպորտային միջոցառումների ադմինիստրատիվ կազմակերպիչ
Գուրգեն Դալիբալտյան — սպորտային ակումբի ղեկավար մարմնի անդամ, մրցավար, արտասահմանյան մրցույթներին Հայաստանի ազգային թիմի մենեջեր
Ասուլիսին մասնակցում են նաև կարտինգի դպրոցի աշխատակիցներ, Հայաստանը ներկայացնող հայ և ռուս մրցաշավորդներ։
Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։



