Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման մասին խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց

30 Սեպտեմբերի, 2026

Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման մասին օրենքի նախագծի քննարկումը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց։

Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ հարցի քննարկումը հետաձգվելու է, քանի որ նախնական քննարկում են ունեցել ոլորտի փորձագետների հետ և պայմանավորվել են, որ լրացուցիչ քննարկման ենթակա հարցեր կան։ «Իրենց խոստացել ենք, որ երբ նախագիծը իրենց հետ նաև վերջնական տեքսի բերելուց հետո համաձայնության կգանք, այդ ժամանակ միայն նախագիծն ԱԺ նիստում կքննարկենք։

Այսինքն, մենք նույնպես ընդունում ենք, որ այստեղ որոշակի շտկելու բաներ կան և մինչև հանձնաժողովի հաջորդ նիստում քննարկելը մենք իրար հետ էլ կաշխատենք»,-ասաց Թունյանը։

Նա նշեց նաև, որ այն անվտանգային բաղադրիչ ունի։ «Այսինքն, փորձ ենք անելու սրանով պաշտպանել ՀՀ բաժանոդներին գողացված, կլոնավորված, օգտագործված, բայց նորի տեղ ներկայացվող հեռախոսներից, այսինքն, կիբերանվտանգության խնդիրներ է լուծվում։ Կար առաջարկ այն արտահերթ ռեժիմով ընդունել, սակայն քանի որ հարցեր կան, ես առաջարկեցի չշտապել ու որքան հնարավոր է մանրամասն քննարկել»։

Լրամշակված նախագիծը քննարկման կներկայացվի 2 ամսվա ընթացքում:

 

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին...

Պետական բյուջեն՝ ՔՊ-ականների գրպանում

Պետական բյուջեն՝ ՔՊ-ականների գրպանում

ՔՊ-ն որոշել էր 2026 թվականն «արդար» սկսել և հենց տարվա սկզբին՝ հունվարի 22-ի կառավարության նիստում, որոշում ընդունեց սահմանափակելու պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին։ Որոշումն ընդունեցին, բայց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝...

+250 մլն եվրո. նոր վարկ` բյուջեի դեֆիցիտի համար

+250 մլն եվրո. նոր վարկ` բյուջեի դեֆիցիտի համար

Հայաստանը մտադիր է 250 մլն եվրոյի նոր վարկ վերցնել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում։ Ըստ նախագծի՝ վարկային ծրագրի ֆինանսավորմանը մասնակցելու է նաև Ասիական զարգացման բանկը։...

Հակաիշխանական լայք, գրառում, լուսանկար, և դու «ժողովրդավարության բաստիոնի» գործազուրկներից ես

Հակաիշխանական լայք, գրառում, լուսանկար, և դու «ժողովրդավարության բաստիոնի» գործազուրկներից ես

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, մամուլում տեղեկություն է հայտնվել, որ «Արարատցեմենտի» 30 տարվա աշխատակից Ռոզա Խաչատրյանին ազատել են աշատանքից ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ աշխատավարձերի բարձրացման մասին եթերը հավանելու և իր էջով տարածելու համար։ «Օգտատեր Մախսուդյան Ալինան ուղիղ եթեր...