Արտոնյալ լռություն․ ինչու է իշխանությունը հանդուրժում բլոգերին. «Արմլուր»

30 Սեպտեմբերի, 2026

Երեկ տեղեկացրել ենք, որ սցենարիստ Վահրամ Սահակյանին ձերբակալել էին, այնուհետև դատարանը վարչական վերահսկողություն էր սահմանել:

Սահակյանի ձերբակալությունը Հայաստանում սոցիալական ցանցերում հայհոյանքի, վիրավորանքի եւ ատելության խոսքի վերաբերյալ վաղուց կուտակված մեկ այլ՝ շատ ավելի լուրջ հարց է առաջ բերում․ արդյո՞ք Հայաստանում օրենքը բոլորի համար նույն կերպ է գործում, թե՞ խոսքի «թույլատրելիության» սահմանը կախված է նրանից, թե տվյալ անձն ում է քննադատում եւ ում է պաշտպանում։

Հիշեցնենք, որ սցենարիստ, գրող եւ հրապարակախոս Վահրամ Սահակյանը սեպտեմբերի 29-ին ձերբակալվել էր Facebook-ում հրապարակման համար։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2025 թվականի հունվարի 8-ի նրա հրապարակման վերաբերյալ փորձաքննությամբ արձանագրվել է ատելության առկայություն, եւ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Ուշագրավ է, որ նույն օրը Սահակյանի նկատմամբ դատարանը կալանք չի կիրառել․ սահմանվել է վարչական հսկողություն, եւ նրան արգելվել է սոցիալական ցանցերում հրապարակումներ անել՝ բացառությամբ մասնագիտական բնույթի հրապարակումների։

Այսինքն՝ իրավապահ համակարգը շատ արագ արձագանքել է Սահակյանի հրապարակմանը․ քրեական վարույթ, փորձաքննություն, հանրային քրեական հետապնդում, ձերբակալություն, դատարան։

Եվ այստեղ է առաջանում գլխավոր հարցը․ եթե հայհոյանքն ու վիրավորական խոսքը պետության համար խնդիր են, ապա ինչո՞ւ այդ չափանիշը նույն հետեւողականությամբ չի կիրառվում սոցիալական ցանցերի մյուս ակտիվ օգտատերերի նկատմամբ։

Հայաստանում կան բլոգերներ, որոնք գրեթե ամեն օր քաղաքական գործիչների հասցեին օգտագործում են կոշտ, վիրավորական եւ անպարկեշտ բառապաշար։ Այդ հրապարակումները հաճախ ոչ թե մեկ անգամ արված գրառում են, այլ շարունակական տեսանյութեր ու ուղիղ եթերներ։

Այս համատեքստում առանձնանում է իշխանությանը բացահայտ աջակցող Georg X-ը, որի հրապարակումների մասին մամուլը բազմիցս գրել է։

Մասնավորապես, նա մշտապես ներկայանում է, որպես Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ իշխանական օրակարգի ակտիվ պաշտպան։ Ու այստեղ հարցն արդեն քաղաքական համակրանքի մասին չէ։

Հարցն այն է, թե ինչու նույն իրավական չափանիշը չի գործում։

Եթե Վահրամ Սահակյանի մեկ հրապարակումը կարող է դառնալ քրեական վարույթի, փորձաքննության եւ ձերբակալության հիմք, ապա ինչո՞ւ իշխանության համար ընդունելի քաղաքական դիրքորոշում ունեցող բլոգերի հրապարակումների նկատմամբ նույնպիսի իրավական ուշադրություն չի նկատվում։

Ավելին՝ Georg X-ի հրապարակումներում կարելի է տեսնել ոչ միայն իշխանությանը պաշտպանող քաղաքական դիրքորոշում, այլեւ տարբեր քաղաքական հակառակորդների նկատմամբ կոշտ ու վիրավորական բառապաշար։ Այդ հրապարակումները հասանելի են հանրությանը, տարածվում են սոցիալական ցանցերում եւ, հետեւաբար, իրավապահ մարմինների համար նույնպես հասանելի են։

Սակայն հանրային դաշտում առայժմ չի երեւում այն նույն արագությունը, որը տեսանք Վահրամ Սահակյանի դեպքում։

Ու սա է ստեղծում ամենավտանգավոր տպավորությունը՝ արդյո՞ք խնդիրը հայհոյանքն է, թե՞ հայհոյողի քաղաքական դիրքավորումը։

Հատկապես ուշագրավ է նաեւ Georg X-ի տեսանյութերի մեկ այլ դետալը։ Տարբեր վայրերում նկարահանված տեսանյութերում բլոգերը հաճախ հանդես է գալիս պաշտպանիչ, զրահաբաճկոնի նմանվող հանդերձանքով։ Թե ինչու է նա նման հանդերձանք կրում, եւ արդյոք դա կապված է անվտանգության կոնկրետ սպառնալիքի հետ, հրապարակային հաստատված տեղեկություն չկա։

Բայց այդ տեսանելի հանգամանքը եւս բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով, որ բլոգերը հաճախ ներկայանում է տարբեր մարդկանց բնակավայրերի, տների կամ այլ վայրերի մոտ եւ այնտեղ քաղաքական բնույթի տեսանյութեր է նկարահանում։

Եթե իսկապես պայքար է սկսվել ատելության խոսքի, վիրավորանքի եւ անպարկեշտ հրապարակումների դեմ, ապա այդ պայքարը պետք է լինի համընդհանուր։

Չի կարող լինել այնպես, որ իշխանության քննադատը մեկ հրապարակման համար հայտնվի քրեական վարույթի շրջանակում, իսկ իշխանությանը պաշտպանող անձի կողմից պարբերաբար հնչող վիրավորական եւ հայհոյախառն արտահայտությունները պարզապես անցնեն աննկատ։

Եվս մեկ անգամ՝ խոսքը ոչ թե Վահրամ Սահակյանի հրապարակումները արդարացնելու մասին է, ոչ էլ Georg X-ի կամ որեւէ այլ բլոգերի հայհոյանքը խրախուսելու։

Եվ եթե իշխանությունները պնդում են, որ այստեղ քաղաքական ենթատեքստ չկա, ապա ամենապարզ ճանապարհը մեկն է՝ նույն չափանիշը կիրառել բոլորի նկատմամբ։

Նմանատիպ նյութեր

Մոտ մեկ շաբաթ է անցել․ ավտոսպորտի խնդրի լուծման ուղղությամբ դեռ առաջարկ չկա․ Ռոդիոն Կռիլով

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և մրցաշարերի...

Թուրքական ընկերությունն Ադրբեջանում փամփnւշտների գործարան է հիմնում

Թուրքական ընկերությունն Ադրբեջանում փամփnւշտների գործարան է հիմնում

Ադրբեջանում անցկացվում է «ADEX 2026» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է Թուրքիայի կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գյորգյունը։ Նա հարցազրույց է տվել թուրքական «TRT Haber» պետական հեռուստաալիքին և...

Play City-ի 100-ից ավելի աշխատակից այս պահին անգործ է և ունի ֆինանսական խնդիներ․ Էդգար Կույումչյան

  Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և...

Շատ ծանր է իրականում․ մեկ ամիս չպարապած լինելով մասնակցել ենք մրցումների․ Արա Եգանյան

  Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և...

Հայաստանը կարողացավ ձեռք բերել տարածաշրջանային միակ քվոտան, բայց այսօր այն վտանգված է․ Գուրգեն Դալիբալտյան

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և մրցաշարերի...